Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փաշինյանը հույս է հայտնել 2019թ. կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

14:59 , 06 Մարտ 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող գազի գնի հարցը կհաջողվի կարգավորել 2019 թ. ընթացքում: b4b.am-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը նշել է ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում՝ նշելով, որ դրա վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են:

«Սա կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ամբողջ ԵԱՏՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Քանի որ ԵԱՏՄ-ի ամբողջ գաղափարը միասնական տնտեսական միջավայր ստեղծելն է: Որպեսզի այդ միասնական տնտեսական միջավայրը կայանա, պետք է, որ էներգակիրների գները, որոնք կարևոր դեր ունեն ապրանքի ինքնարժեքի մեջ, լինեն հավասար ու իրար մոտ: Որովհետև, եթե, օրինակ` մեկ ապրանքի ինքնարժեքը էներգակիրների արժեքների պատճառով Հայաստանում լինի ավելի բարձր, քան, օրինակ, Բելառուսում, Ռուսաստանում և Ղազախստանում, ապա այն, ըստ էության, կհարվածի ԵԱՏՄ գաղափարին»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այս հարցը քննարկվում է ոչ միայն ռուս գործընկերների հետ, այլ նաև ԵԱՏՄ միջկառավարական ու բարձրագույն տնտեսական խորհուրդների նիստերում ու այլ ձևաչափերում: 2019 թ. հունվարի 1-ից Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը կազմում է 1000 խմ-ի համար 165 ԱՄՆ դոլար, նախկին 150 ԱՄՆ դոլարի փոխարեն: 2018 թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սակագնի փոփոխությունը սպառողների վրա ազդեցություն չի ունենա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աճել է ԵԱՏՄ-ից ներմուծումը

Դա տեղի է ունեցել՝ չնայած արտաքին առևտրաշրջանառության նվազմանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում տարեկան կարտադրվի 50 հազար «Կալաշնիկով» ինքնագիգ

Վարչապետն այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս:

Հանքարդյունաբերական արտադրանքը մայիսին էժաացել է մոտ 46 տոկոսով

Հինգ ամսվա կտրվածքով ևս ԵԱՏՄ երկրներում անկում է գրանցվել, ինչը պայմանավորված է Ղազախստանում և Ռուսաստանում գրանցված գների անկմամբ։