Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փաշինյանը հայտնել է Հայաստան մատակարարվող գազի գնի խնդիրը մինչև տարեվերջ լուծելու մտադրության մասին

Վերադարձ լուրերի բաժին

00:25 , 18 Մայիս 2019

Հայաստանը մտադիր է մինչև 2019թ. ավարտը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի գնի իջեցման հարցի վերաբերյալ համաձայնության գալ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ: Ըստ ՏԱՍՍ-ի` մայիսի 17-ին ռուսական լրատվամիջոցների լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես վստահ եմ, որ գազի գնի իջեցումն իրատեսական է: Հարցը ոչ միայն առանձին միայն գազի գնի հետ է կապված, այլև վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունավետությանը: Մենք, սկզբունքորեն, արդեն ունենք պայմանավորվածություն, որ միասնական էներգետիկ շուկա կստեղծվի, և մեր առաջարկները համապատասխանում են դրա շուրջ բանակցությունների տրամաբանությանը: Գազի և էներգառեսուրսների ոչ խտրական գները կարևոր են ԵԱՏՄ արդյունավետության համար: Ես կցանկանայի մինչև տարվա վերջ լուծել այդ խնդիրը»,- ասել է վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: