Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փաշինյանը Զելենսկիին խորհուրդներ է տվել Պուտինի հետ շփվելու վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:22 , 23 Ապրիլ 2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանց խոչընդոտների շփվելու համար անհրաժեշտ է լինել մաքսիմալ ազնիվ: Այդ մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը՝ պատմելով, թե ինչպես է Զելենսկիին խորհուրդ տվել հարաբերություններ կառուցել Պուտինի հետ:

«Չեմ կարծում, որ նրա համար դժվար կլինի շփվել (խմբ.- Պուտինի հետ): Կա պայման. եթե լինես ուղիղ, ազնիվ, առանց դավերի, դժվար չի լինի: Ուղղակի պետք է ուղիղ և ազնիվ շփվել»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ դա կգնահատի, եթե նա տեսնում է իր զրուցակիցը չի փորձում իրեն ինչ-որ բանում խաբել: Իմ համոզմամբ՝ սա բոլոր տեսակի հարաբերություններում շատ ճիշտ մոտեցում է: Գուցե դիվանագիտության մեջ ու միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, սակայն ես բոլորի հետ եմ այդպես շփվում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ավելի վաղ Փաշինյանը թվիթերյան էջում ուկրաիներեն շնորհավորել էր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Նա համոզմունք էր հայտնել, որ նոր նախագահը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրանան:

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: