Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փայտանյութի արտահանումը երրորդ երկրներ կարգելվի

Վերադարձ լուրերի բաժին

15:08 , 27 Փետրվար 2020

Կառավարությունը հաստատեց Հայաստանի տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութի ու դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: «Այս արգելքը վերաբերում է, մասնավորապես, վառելափայտին, գերաններին»,- ասաց նախարարը:

Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ այս արգելքը 6 ամսով է, քանի որ այն պետք է ուղարկվի ԵԱՏՄ երկրներին՝ հաստատման, եթե նրանք չհաստատեն, ապա, միևնույն է, 6 ամսով արգելքը գործելու է, իսկ եթե հաստատվի, ապա կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով: Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է պահպանել շրջակա միջավայրը և Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը լինելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Վեդու ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Նոր թեժ գիծ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին:

Գրանցվել է 0.5% գնաճ

12-ամսյա գնանկումը 2020 թ. մարտին կազմել է 0.1%: