Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Փակեք ձեր հեռախոսի տեսախցիկը». ՏՏ անվտանգության փորձագետ Իգոր Աշմանով. АиФ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

21:31 , 13 Մարտ 2018

Ինչպես են ձեզ հետևում սմարթֆոնները, և ինչու է վտանգավոր սոցցանցերում թեստեր անցնելը։ Այս մասին և ոչ միայն «Аргументы и Факты»-ն զրուցել է տեղեկատվական անվտանգության հայտնի փորձագետ Իգոր Աշմանովի հետ։

– Ասում են, որ տեսախցիկներ ունեցող բոլոր սարքերը՝ նոթբուքեր, պլանշետներ հեռախոսներ, պլանշետներ, հետևում են մեզ, ֆոտո և վիդեո նկարում, երբ ցանկանում են։ Դա ճի՞շտ է։

-Այո։ Պատահական չէ, որ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, տեխնիկական նորույթներին քաջատեղյակ մարդ, կպչուն ժապավենով փակում է իր նոթբուքի տեսախցիկը։ Նա սկսել է այդ կերպ վարվել 7 տարի առաջ։ Ձեր հեռախոսը մշտապես ձեզ «լսում» է, ֆիքսում է ձեր գտնվելու վայրը և մշտապես նայում է ձեզ տեսախցիկի միջով։ Ընդ որում, հեռախոսը հասկանում է՝ երբ է գտնվում գրպանում, և էկրանը մութ է։ Հետո հեռախոսը դեմքերի, մարդկանց, կոնկրետ իրավիճակների այդ լուսանկարները ուղարկում է «կենտրոնական սերվերներին»:

Թե ովքեր են այդ ինֆորմացիայի ստացողները, կարելի է միայն ենթադրել։ Օրինակ, Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի ինֆորմացիան հասանելի է ոչ միայն արտադրողներին, այլ նաև ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը (օպերացիոն համակարգի սեփականատերը օրենքով պարտավոր է այդ տվյալները տրամադրել ԱԱԳ-ին):

– Ստացվում է, որ հեռախոսը պետք է անջատե՞լ, երբ այն չես օգտագործում։

– Դա չի օգնի։ Պետք է հասկանալ, որ հետևելու ուղիները շատ են։ Պետք է փորձել վարկաբեկիչ որևէ բան չանել։ Որովհետև եթե անգամ համոզված եք, որ հեռախոսն անջատված է, փաստ չէ, որ դա այդպես է։ Վստահ լինելու համար պետք է հանել մարտկոցը, սակայն ժամանակակից սմարթֆոնների մեծ մասի դեպքում մարտկոցը հանելու հնարավորություն չկա։

Անջատելու դեպքում էլ ամեն ինչ այդքան պարզ չէ։ Ապարատը կարող է անջատման անիմացիա ցույց տալ և հանգցնել էկրանը, սակայն մնա ակտիվ։ Կա նաև գաղտնալսումից խուսափելու մեկ այլ եղանակ՝ հրաժարվել սմարթֆոններից և օգտագործել «տատիկի հեռախոս», օրինակ, Nokia-6610:

– Դուք թվային անվտանգության ոլորտի հայտնի փորձագետ եք։ Ցույց կտա՞ք՝ ինչ հեռախոս եք օգտագործում։

– Կներեք, ես փորձագետ չեմ։ Ինձ մոտ ամենավերջին կորեական սմարթֆոններից է։ Տեսախցիկն էլ չեմ փակել, ահա՝ կարող եք նայել։ Գաղտնալսումն ու հետևելը ռիսկ են պարունակում այն մարդկանց համար, որոնք գործ ունեն ինչ-որ գաղտնիքների հետ։ Դրանք կարող են լինել պաշտոնյաներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ, խոշոր գործարարներ, հանցագործներ…

Սերվերները մեծածավալ տեղեկատվություն են հավաքում՝ դրանից չառանձնացնելով կոնկրետ ինձ որպես անհատ (դեռ): Չեմ կարծում, որ սմարթֆոն արտադրողներն ու ԱՄՆ ԱԱԳ-ն հետևում են իմ անձնական կյանքի մանրամասներին։ Ամեն դեպքում, ես աշխատում եմ չօգտագործել հեռախոսս որոշակի իրավիճակներում՝ բանակցությունների ժամանակ, սաունայում, ննջարանում և այլն։

– Արժի՞ անհանգստանալ, որ ինչ-որ մեկի կինը կիմանա ամուսնու դավաճանության մասին, քանի որ հեռախոսը հետևում է վերջինիս։

– Դե, կնոջը հասանելի չեն այն տվյալները, որոնք սմարթֆոնն ուղարկում է ԱՄՆ։ Կնոջ համար ավելի հեշտ է վերցնել ամուսնու հեռախոսն ու կարդալ, թե նա ում հետ և ինչի մասին է գրվում։ Իսկ ահա այդ ինֆորմացիան հավաքող հատուկ ծառայությունները կարող են շանտաժի ենթարկել ամուսնուն, եթե, իհարկե, նա իրենց համար կարևոր ֆիգուր է։

– Ասում են, որ մեսենջերները (Telegram, Whatsapp, Viber) գաղտնագրում են ինֆորմացիան՝ և ի տարբերության sms հաղորդագրությունների ու էլեկտրոնային նամակների ավելի անվտանգ են։ Այդպե՞ս է։

– Վստահ չեմ։ Ոչ ոք չի կարող դա հաստատ իմանալ։ Չէ՞ որ դա մարքեթինգ է։ Վստահելի՞ է արդյոք այն սերվերների գաղտնագրման ալգորիթմը, որտեղ պահպանվում է ձեր նամակագրությունը։ Պարզ օրինակ բերեմ. անվճար էլեկտրոնային փոստի ծառայությունները (օրինակ՝ gmail-ը) «կարդում են» ձեր նամակների բովանդակությունը։ Ու հետո ձեզ առաջարկում է այն ապրանքի գովազդը, ինչի մասին խոսվել է նամակի մեջ։ Իսկ Google-ը օրենքով պարտավոր է տվյալները տրամադրել հետախուզությանը։

Նույն կերպ են կառուցված կոմունիկացիոն բոլոր համակարգերը։ Իհարկե, նամակագրությունը կարդում են ոչ թե մարդիկ, այլ արհեստական ինտելեկտը՝ լինգվիստիկ վերլուծության ենթարկելով տեքստերը։ Իսկ Windows-10 համակարգը ի սկզբանե ունի ներկառուցված ստեղնաշարային լրտես, որը ձեր բոլոր սեղմումները ստեղներին ուղարկում է Microsoft-ին։

Շարունակությունը՝ կարող եք կարդալ այստեղ՝ ռուսերեն լեզվով

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս հանդիպել CEO-ի (գլխավոր տնօրենի) հետ

Շատ են լինում դեպքեր, երբ վաճառքի մասնագետներն օրեր ու ամիսներ են ծախսում, որպեսզի տնօրենների հետ կարողանան հանդիպել։

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս զգուշանալ ֆեյսբուքում այսպիսի գրառումներից (ֆոտո)

Սա էջը գողանալու համար է արվում։ Եվ փորձը ցույց է տալիս, որ լավ էլ հաջող տանում են էջերը

Հայ-ամերիկյան SoloLearn-ը 5,6 մլն դոլար ներդրում է ստացել

5.6 մլն դոլար ներդրում է ստացել հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը: Ներդրումն իրականացրել է Naspers Ventures-ը՝ Learn Capital-ի մասնակցությամբ: