Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փախստականներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրվի ավելի քան 2 մլրդ դրամ

Վերադարձ լուրերի բաժին

23:24 , 23 Դեկտեմբեր 2019

Կառավարությունը Հայաստանում փախստական ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրի շուրջ 2 մլրդ 270 մլն դրամ: Այդ մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «2020-ին աննախադեպ իրադարձություն է 2008 թվականից այսօր: Ակնկալվում է ևս 183 ընտանիքների բնակարանով ապահովել 2020 թվականի ընթացքում»,-ասաց Պապիկյանը:

Նա նշել է, որ ունենք դեռևս չսպիացած բազմաթիվ վերքեր, որոնցից մեկը կապված է նաև Արցախյան շարժման ընթացքում, ղարաբաղա-ադրեբեջանական պատերազմի ընթացքում մեր բազմաթիվ հայրենակիցների՝ ՀՀ գալու հետ: «Նրանց մեծ մասն այսօր շարունակում է մնալ անօթևան: Տարիների ընթացքում լուծվել է միայն մարզաբնակ հատվածի խնդիրը, և երևանաբնակները դուրս են մնացել այս ծրագրից: Եվ մենք այս տարի վերաբաշխման արդյունքում խնայված միջոցների արդյունքում կարողացել ենք ծրագրի միջոցով գոնե նախնական 112 ընտանիքների համար միջոցներ տրամադրել»,- ասաց նախարարը: Պապիկյանը հույս է հայտնել, որ բոլոր 112 ընտանիքները կգտնեն իրենց բնակարանները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: