Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ցրտահարության ռիսկի ապահովագրության պայմանագրի ստորագրման ժամկետը երկարաձգվել է

Վերադարձ լուրերի բաժին

01:12 , 11 Փետրվար 2020

Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության շրջանակում գարնանային ցրտահարության ռիսկի ապահովագրության պայմանագրի կնքման վերջնաժամկետը երկարաձգվել է, ֆերմերները մինչև փետրվարի 15-ի փոխարեն կարող են դիմել մինչև փետրվարի 21-ը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Առաջին տարին է, որ այդ ծրագիրը գործարկում ենք: Շատ մեծ հույսեր ենք կապում դրա հետ, դա նոր մշակույթ է, որը պետք է արմատավորվի: Եվ կազմակերպական առումով շատ անելիքներ ունենք, պետք է ավելի լավ տեղեկացնենք մարդկանց այն հնարավորությունների մասին, որոնք առկա են: Գարնանային ցրտահարության ապահովագրական պայմանագրերը ստորագրելու համար վերջնաժամկետը մինչև փետրվարի 15-ն էր նախատեսված, սակայն այն մեկ շաբաթով երկարաձգվեց: Այժմ պայմանագրերի ստորագրումը կլինի մինչև փետրվարի 21-ը»,-ասաց նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ ծիրանի և խաղողի՝ ցրտահարությունից ապահովագրելու ռիսկը վերջին շաբաթներին երկու մարզում՝ Արարատում և Արմավիրում կիրառելի է դարձել նաև դեղձի համար: Երեք նոր մշակաբույսերի՝ խնձորի, դեղձի, հացահատիկի ապահովագրումը կարկտի և հրդեհի ռիսկից հասանելի է ՀՀ բոլոր մարզերում։ Նախարարը բոլոր ֆերմերներին, այգեգործներին կոչ արեց դիմել երեք ապահովագրական կազմակերպություններին, ստանալ պայմանագրերը և ապահովագրվել ցրտահարության ռիսկից:

Կարկտահարության ռիսկի ապահովագրման համար դեռ ժամանակ կա: Նախարարությունն առաջիկա շաբաթներին հանդես կգա պարզաբանումներով, որ ֆերմերային տնտեսություններն ավելի վստահությամբ գնան այդ համագործակցությանը: «Նրանք էլ են ուզում հասկանալ, թե ինչպես են գնահատվելու ռիսկերը, ինչպես է կատարվելու հատուցումը և այլն: Մասնագետները շարունակում են պարզաբանումներ տալ: Դրանք առաջիկայում կլինեն ավելի մեծ ծավալով ու մանրամասն»,-ասաց նախարարը:

Արդեն իսկ կնքվել են շուրջ 7 տասնյակ պայմանագրեր: Նախարարը նկատեց, որ առաջիկա օրերին կունենան ավելի մեծ քանակով պայմանագրեր, քանի որ մեծ ակտիվություն են նկատում: Կառավարությունը պատրաստ է աջակցել: Խաչատրյանը նշել է, որ ռիսկերն ապահովագրել բոլոր ցանկացողների ապահովագրավճարի ծախսի կեսը կառավարությունը կվերցնի իր վրա:

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախապես նախատեսված էր 2 մշակաբույսի ապահովագրում՝ ծիրան և խաղող, ռիսկերն են` «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարություն»: Կարկուտի և հրդեհի ապահովագրությունն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում, իսկ գարնանային ցրտահարության ապահովագրությունը` Արարատում և Արմավիրում:

Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ ըստ թվով 5 ռիսկային գոտիների։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-65 տոկոս՝ կախված ապահովագրական պրոդուկտից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսագետները` 2019-ի տնտեսական աճի կառուցվածքի մասին

Նրանք արձանագրել են դրական, մտահոգիչ փաստերը:

«Ռոսատոմն» ընդառաջում է Հայաստանին

Երևանը կորպորացիային առաջարկել էր երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը:

Վերևից պատվեր չկա

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ Վիճակագրության կոմիտեն շահագրգռվածություն չունի թվեր նկարելու: «Եթե վերևից պատվեր չկա. իսկ հիմա չկա»,- ասել է պատգամավորը: