Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ցպահանջ հաշիվների դոլարայնացումը նվազել է, ժամկետային ավանդներինը՝ աճել

Վերադարձ լուրերի բաժին

18:09 , 13 Փետրվար 2016

 

Դոլարայնացման մակարդակը Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի դեկտեմբերին՝ նախորդ ամսվա համեմատ, նվազել է։

Օրինակ՝ D1 ցուցանիշը (ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերությունը) 53%-ից նվազել է մինչև 52.2%։

D3-ցուցանիշի դեպքում (ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների տեսակարար կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում) դոլարայնացման մակարդակի նվազումն ավելի ակնհայտ է՝ 54.7%-ից 51.8%։

D4 ցուցանիշը (ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների տեսակարար կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում) ամսվա կտրվածքով մնացել է անփոփոխ։

Սակայն մեկ տարվա կտրվածքով՝ 2014-ի թվականի դեկտեմբերի համեմատ, բոլոր ցուցանիշների գծով աճել է, բացառությամբ D3-ի ։

Աղյուսակը ցույց է տալիս մի օրինաչափություն՝ ժամկետային ավանդների դեպքում մեր քաղաքացիները դոլարայնացմանը այնքան էլ հակված չեն եղել, քանի որ ցանկացած պահի դրամային հաշվի վրա եղած փողը կարելի է ծախսել կամ փոխարկել այլ արժույթի։

Մինչդեռ ժամկետային ավանդների դեպքում արտարժույթով պահվող խնայողությունների կշիռը մեծացել է։ Այսինքն՝ տարվա ընթացքում ավանդատուների վստահությունը ազգային արժույթի նկատմամբ որոշ չափով թուլացել է։

Վարկերի դոլարայնացումը (D5) թեպետ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ 0.5 տոկոսային կետով նվազել է, նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ աճել է 0.3 տոկոսային կետով և հասել 66.2-ի։

dolaraynacum01

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

939 մեքենա՝ 2039-ի փոխարեն. Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով