Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ցուկերբերգի բարեգործական հիմնադրամը գնել է Meta գիտական-որոնողական համակարգը՝ անվճար դարձնելու նպատակով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:43 , 27 Հունվար 2017

Մարկ Ցուկերբերգի և Պրիսցիլլա Չանի բարեգործական հիմնադրամը, որի տրամադրության ներքո է գտնվում 45 մլրդ դոլար, կատարել է իր առաջին գնումը։
Կազմակերպությունը գնել է որոնողական Meta համակարգը, որը կօգնի գիտնականներին որոնել, կարդալ և միավորել 26 մլն գիտական աշխատանքների տվյալները։ Գնումը թույլ կտա արհեստական ինտելեկտի հիման վրա գործող որոնողական համակարգը մի քանի ամիս անց անվճար դարձնել բոլորի համար, հայտնում է TechCrunch-ը։

Meta-ն ինդեքսավորում է գիտական ամբողջական հետազոտություններ, ինչպիսիք են, օրինակ՝ PubMed-ը ու սքանավորում է վեբ-կայքերը, նույնականացնելով ու ստեղծելով հեղինակների պրոֆիլներ՝ վերլուծելով, թե ով և ինչի հղում է կատարում։

Իրականում, դա Google PageRank ալգորիթմի ադապտացիան է գիտական կոնտենտի համար, որը թույլ է տալիս հեշտորեն հայտնաբերել կարևոր հետազոտությունները։
Այն նաև թույլ է տալիս գիտնականներին բաժանորդագրվել կոնկրետ թեմայով նորությունների՝ հայտնելով նոր հետազոտությունների մասին։

Համակարգը օգնում է ֆինանսական կազմակերպություններին համագործակցել ու որոշել ներդրումների համար բարձր պոտենցյալ ունեցող ոլորտները։
Համակարգը անվճար մատչում է տրամադրում նաև 18 հազար ամսագրի ու գրական աղբյուրների տեքստերի։ Կանադական սթարթափը ստեղծվել է 2010թ. ու ստացել է 7.5 մլն դոլարի ներդրումներ։

«Չան-Ցուկերբերգ» հիմնադրամի գնումից հետո Meta գիտական-որոնողական համակարգի բոլոր գործառույթները ամբողջությամբ անվճար կդառնան։

Ցուկերբերգի բարեգործական հիմնադրամը ստեղծվել է նրա դստեր՝ Մաքսի ծնվելուց հետո։ Այդ ժամանակ ամուսինները որոշեցին ստեղծել կազմակերպություն, որը կօգնի ներդրումներ կատարել այն նախաձեռնություններում, որոնք թույլ են տալիս ավելի լավը դարձնել աշխարհը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: