Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ցուկերբերգը՝ ընդդեմ փախստականների Թրամփի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:29 , 28 Հունվար 2017

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցցանցի իր էջում ծավալուն գրառում է կատարել, որտեղ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ փախստականների մասին հրամանը։  «ԱՄՆ-ը ներգաղթյալների ազգ է և մենք պետք է դրանով հպարտանանք»,- գրել է Ցուկերբերգը։

Մասնավորապես, նա հիշեցրել է, որ իր նախնիները ԱՄՆ են ներգաղթել Գերմանիայից, Ավստրիայից և Լեհաստանից, իսկ կնոջ՝ Պրիսցիլլա Չանի ծնողները փախստականներ են եղել Չինաստանից ու Վիետնամից։

«Մենք պետք է դռները բաց թողնենք փախստականների և նրանց առաջ, ում օգնություն է անհրաժեշտ։ Դա այն է, ինչ մենք ենք։ Եթե մենք փախստականներից թեքեինք մեր դեմքը մի քանի տասնամյակ առաջ, Պրիսցիլլայի (Ցուկերբերգ) ընտանիքը այսօր այստեղ չէր լինի»,- հայտնել է նա։
Միևնույն ժամանակ, նա հավանություն է տվել Թրամփի որոշմանը՝ աջակցություն ցուցաբերելու երեխաներին, որոնց ներգաղթյալ ծնողները իրենց հետ բերում են ԱՄՆ՝ պատմելով, որ մի քանի տարի առաջ դասավանդել է միջնակարգ դպրոցի դասարանում, որտեղ մի քանի լավագույն աշակերտ գրանցված չի եղել։
Ցուկերբերգը հավելել է, որ կենտրոնանալ անհրաժեշտ է նրանց վրա, որոնք «իսկապես սպառնալիք են ներկայացնում»։
Հայտնի է, որ Ցուկերբերգի տատիկն ու պապիկը ԱՄՆ են ներգաղթել Գերմանիայի Կալշտադտ քաղաքից։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որը կասեցնում է փախստականների ընդունումը ԱՄՆ 120 օրով, արգելում է Սիրիայից փախստականների ներհոսքը ու խստացնում է ԱՄՆ մուտքի որոշ օրենքներ։

Reuters-ի տվյալներով՝ խոսքը Իրաքի, Իրանի, Սիրիայի, Սուդանի, Եմենի, Լիբիայի ու Սոմալիի քաղաքացիների մուտքի արգելքի մասին է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։

Հայաստանը և Դանիան կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր են ստորագրել (տեսանյութ)

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ