Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ցյուրիխը ճանաչվել է ժամադրությունների համար ամենաթանկ քաղաքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

18:28 , 10 Մայիս 2017

Ցյուրիխը (Շվեյցարիա) ճանաչվել է ժամադրությունների համար ամենաթանկ քաղաքը, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով Deutsche Bank-ի հետազոտությանը:

Ցուցակը կազմելիս փորձագետները հաշվի են առել, օրինակ՝ տաքսիով երթևեկելու գումարը, երկուսի համար ընթրիքը փաբում կամ խորտկարանում, կինոյի երկու տոմսի արժեքը:

Ցյուրիխում ժամադրությունը կարժենա 195.9 դոլար, ինչը մոտ 7%-ով քիչ է անցած տարվա համեմատությամբ:

«Մեր խորհուրդը նրանք, ովքեր գտնվում են Ցյուրիխում՝ կա՛մ երիտասարդ տարիքում ամուսնացեք, կա՛մ զգուշորեն ընտրեք կոյւր ժամադրությունը»,- ասվում է հոդվածում:

Ժամադրությունների համար ամենաթանկ քաղաքների հնգյակում են հայտնվել նաև Օսլոն (Նորվեգիա), Տոկիոն (Ճապոնիա), Կոպենհագենը (Դանիա) և Ստոկհոլմը (Շվեդիա):

Այդ հինգ քաղաքներում ամենաթանկը մազերի կտրվածք անելն է, այսինքն՝ մինչ ժամադրությունը «ներդրումները» ևս թանկ են, հայտնել են բանկից:

Ժամադրությունների համար ամենաէժան վայրերն են Մանիլան (Ֆիլիպիններ), Ջակարտան (Ինդոնեզիա), Կուալա-Լումպուրը (Մալայզիա), ինչպես նաև Նյու Դելին և Բանգալորը (Հնդկաստան):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։