Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը գործարկում է ՀՀ-ում իր տեսակի մեջ առաջին ներդրումային CQ Armenia Growth ֆոնդը։

Վերադարձ լուրերի բաժին

14:59 , 28 Նոյեմբեր 2019

CQ Armenia Growth Fund-ը նախատեսված է Հայաստանի և օտարերկրյա անհատ և ինստիտուցիոնալ ներդրողների համար, որոնք ձգտում են իրենց ներդրումներից վաստակել արդար ֆինանսական եկամուտ՝ միաժամանակ մասնակից լինելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ֆոնդն իր ներդրողներին ապահովում է ռիսկերի կառավարման բարձր մակարդակ, ակտիվների դիվերսիֆիկացիա և գրավիչ ներդրումներ՝ կարգավորվող շուկաների պարտատոմսերում, բաժնետոմսերում և այլ ֆինանսական ակտիվներում, որոնց առնվազն 60%-ը ներդրվում է ՀՀ դրամով։

Ֆոնդը կրկնօրինակում է «Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական» կենսաթոշակային ֆոնդի ներդրումային ռազմավարությունը, որը ստեղծվել և կառավարվում է ընկերության միջազգային հիմնադիրների հետ սերտ համագործակցության արդյունքում: Ֆոնդը կառավարում է 250.000 մասնակցի ավելի քան 117 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ ակտիվներ:

AGF-2

«Մենք վստահ ենք, որ այսօր Հայաստանն ունի տեղական և օտարերկրյա ներդրողների միջոցները տնտեսություն ներգրավելու մեծ ներուժ՝ հաշվի առնելով առկա մի շարք գործոններ, այդ թվում՝ մեր երկրի ժողովրդավարական կառավարման ձևը, հարուստ մարդկային կապիտալը, մակրոտնտեսական կայունությունը և զարգացող ֆինանսական շուկան։ Առավել բազմազան դարձած խթանները, այդ թվում՝ Հայաստանի աճող միջազգային վարկանիշը, նպաստում են վստահության ամրապնդմանը և ներառական տնտեսության ձևավորմանը՝ էլ ավելի բարձրացնելով երկրի գրավչությունն արտաքին ներդրումների համար, որոնց թվում առավել կարևոր են սփյուռքահայերի ներդրումները»,- նշեց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության Խորհրդի նախագահ Էրնստ-Լյուդվիգ Դրայսը։

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն ընդլայնում է իր ֆոնդերի ցանկը՝ առաջարկելով նոր ներդրումային ֆոնդ Հայաստանում։ Մենք դրական ենք տրամադրված նոր հեռանկարներին․ CQ Armenia Growth Fund-ը ենթադրում և ակնկալում է դառնալ ճանաչված ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա ներդրողների շրջանում՝ հաշվի առնելով ֆոնդի ներդրումային ռազմավարությունը և պոտենցիալ եկամտաբերության մակարդակը», – ասաց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։

AGF-3

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը գերմանական Տալանքս և ավստրիական Ցե-Կվադրատ ընկերությունների կողմից համատեղ ստեղծված ձեռնարկություն է, որը հանդիսանում է ակտիվների կառավարիչ ընկերություն Հայաստանում և 2013 թ. ի վեր կառավարում է 258,345 մասնակցի 117 միլիարդ ՀՀ դրամ կենսաթոշակային միջոցներ: Նորաստեղծ ֆոնդը լինելու է օտարեկրյա ներդրումային ընկերության կողմից կառավարվող հրապարակային, բաց, ստանդարտ, պայմանագրային ֆոնդ:

Նախագծի վերաբերյալ հոլովակը հասանելի է հետևյալ հղումով՝ Armenia Growth Fund:

Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի

Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն…

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության: