Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ցեմենտի վերաբերյալ նախագիծը քննարկելու են լսելով տարբեր կողմերի կարծիքները

Վերադարձ լուրերի բաժին

13:15 , 25 Ապրիլ 2019

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կստեղծի աշխատանքային խումբ, որը մինչ երկրորդ ընթերցում մանրամասն կքննարկի ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանելու մասին նախագիծը: Կլսեն ինչպես արտադրողների, այնպես էլ շինարարական ընկերությունների ու տնտեսագետների կարծիքները:

ԱԺ ճեպազրույցում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Կայանալու է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ցեմենտի թեմայով աշխատանքային խումբ ստեղծելու հարց է: Աշխատանքային խմբում ներգրավված կլինեն թե՛ տնտեսական հարցերի հանձնաժողովի, թե՛ այլ հանձնաժողովի ներկայացուցիչներ, թե կառավարության ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի քննարկումներին հրավիրելու ենք թե՛ ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, թե՛ շինարարական ընկերություններին, թե աուդիտորներին ու տնտեսագետներին: Թեկուզ կարճ ժամանակում մինչ երկրորդ ընթերցումը փորձելու ենք բոլոր հարցերի պատասխանները մանրամասն ստանալ»,-ասաց Թունյանը:

Նա նշեց, որ կառավարությունն ի սկզբանե նախագծով առաջարկում էր ցեմենտի և հումքի` կլինկերի վրա պետական տուրք սահմանել: Թունյանը ասաց` քանի որ հստակ հիմնավորումներ չեն լսել ու չեն տեսել դրա ազդեցության գնահատականը, այս պահին ցեմենտի հումքի վրա պետտուրք կիրառելը ոչ նպատակահարմար են համարում: Պատգամավորը նշեց, որ եթե բերվեն պատշաճ հիմնավորումեր, որտեղ հաշվի առնված կլինեն բոլոր արտադրողների շահերը, կմտածեն: Նա նաև վստահեցրեց, որ նախագիծը որևէ մեկի դեմ ուղղված չէ:

Cement

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկ է ներկայացրել Իրանից ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու մասին նախագծում ավելացնել նաև ներկրվող կլինկերի համար պետտուրք սահմանելու դրույթ: Այդ մասին ԱԺ ճեպազրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել բիզնեսը, կոնկրետ այս դեպքում «ԱրարատՑեմենտ» գործարանը, և օրինագիծը բացարձակապես որևէ կերպով Ծառուկյանի` հավատարմագրման հանձնված բիզնեսին չի վնասում:

Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց` իրենք համարում են, որ Իրանից ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանելը ճիշտ է: «Կարելի է քննարկել կլինկերի վրա հնարավոր պետտուրք դնելու չափը: Կլինկերը նույն ցեմենտն է` խտացված: Կրաքարից ցեմենտ արտադրելը նշանակում է 60 տոկոս էներգակիրներ, 15 տոկոս հումք, 10 տոկոս աշխատավարձ: Իսկ կլինկերից ցեմենտ արտադրելու դեպքում տարբեր տեխնոլոգիական գործընթացներ են իրականացվելու: Եվ Գագիկ Ծառուկյանի համար ավելի ձեռնտու կլինի, որ կլինկերը ներմուծվի, սակայն խնդիրը տեղական արտադրանքի, աշխատատեղերի հարցն է»,-եզրափակեց նա:

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ էին քվեարկել նախագծին:

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք: Կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկի վրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով: Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: