Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ցանցահենները կարող էին հափշտակել Yahoo-ի 1 մլրդ օգտատերերի տվյալները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:59 , 16 Դեկտեմբեր 2016

Ամերիկյան Yahoo ինտերնետ-ընկերությունը հայտնել է, որ ցանցահենային հարձակման հետքեր է հայտնաբերել, որը տեղի է ունեցել 2013թ. օգոստոսին, ինչի ընթացքում չարագործները կարող էին հափշտակել Yahoo-ի 1 մլրդ օգտատերերի տվյալներ, հայտնում է BBC-ն։ Անհայտ անձինք մատչում են ստացել օգտատերերի անուններին, նրանց հեռախոսահամարներին, էլեկտրոնային հասցեներին ու ծածկագրերին։ Կրեդիտ քարտերի և բանկային հաշվեհամարների տվյալները պահվել են համակարգում, որը ենթակա չի եղել կոտրման, հայտնել են Yahoo-ից։ Սեպտեմբերին ընկերությունը հայտնել էր օգտատերերի տվյալների մեկ այլ արտահոսքի մասին, որը տեղի էր ունեցել 2014թ.։ Այն ժամանակ հափշտակվել էր 500 մլն օգտատիրոջ տվյալ։ Այն ժամանակ Yahoo-ն հայտարարեց, որ կոտրելու հետևում կանգնած է երկրներից մեկի կառավարությունը, սակայն չէր մանրամասնել։ Ինտերնետ-ընկերությունը նշում է, որ երկու զանգվածային հարձակումները, ամենայն հավանականությամբ, իրար հետ կապված չեն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում անձնագրերը 4 գույնի են լինում. ահա թե ինչու

Յուրաքանչյուր երկիր այս փաստաթղթի գույնի ընտրության իր պատճառներն ունի։

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները