Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ցանցահենային WannaCry վիրուսի երկրորդ ալիքը՝ Չինաստանում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

21:07 , 15 Մայիս 2017

Ցանցահենային WannaCry վիրուսը, որն ավելի վաղ կաթվածահար էր արել աշխարհի ավելի քան 150 երկրներում կազմակերպությունների և հաստատությունների համակարգչային համակարգերը, շարունակել է տարածում ստանալ ասիական երկրներում, հայտնում է The Associated Press գործակալությունը:

Ճապոնական ոչ կառավարական JPCERT կազմակերպության տվյալներով, որը աջակցություն է տրամադրում կիբերհարձակումների առաջացման դեպքում, նոր հարվածը բաժին է հասել Ճապոնիայի 2000 համակարգիչների:

Ընդ որում՝ ցանցահենները չեն գրոհել Ճապոնիայի կառավարական հաստատությւոնները, սակայն վիրուսի հետ բախվել են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Nissan Motor-ը և Hitachi-ն:

Nissan Motor-ը հայտարարել է, որ կիբերհարձակումը մեծ վնաս չի հասցրել:

Անվտանգության և համացանցի հարցերով կորեական գործակալությունը հայտնել է, որ նվազագույնը 5 հարավկորեական ընկերություններում գրանցվել են հարձակումներ իրենց համակարգերի վրա, որոնց թվում է նաև երկրում խոշորագույն՝ կինոթատրոնների CJ CGV ցանցը:

Չինաստանում ևս ցանցահենային հարձակումներից տուժել են գրեթե 30 հազար համալսարանների և այլ կրթական հաստատությունների հարյուր հազարավոր համակարգիչներ: Հարձակումն առնչվել է առևտրային և գրասենյակային կենտրոնների, հիվանդանոցների, երկաթուղային կայարանների, փոստային ծառայությունների, մի շարք կառավարական հաստատությունների համակարգչային համակարգերին:

WannaCry համակարգը ծածկագրում է օգտատերերի ֆայլերը, ինչից հետո դրանք անհնար է դառնում օգտագործելը: Դրանց ապաարգելափակման համար զոհից պահանջվում է 200-600 դոլար, որը պետք է փոխանցել նշված հաշվեհամարների վրա՝ բիտկոիններով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը