Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ցանկացած պարագայում անհրաժեշտ են հնարավորինս հստակ հիմնավորումներ

Վերադարձ լուրերի բաժին

22:16 , 21 Մարտ 2020

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Կարեն Ճշմարիտյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում տնտեսության կենսունակության պահպանման անհրաժեշտ քայլերին: Ճշմարիտյանը գրել է.

Առանց մանրամասնելու, շատ ընդհանրացված

Առայժմ հայտնի չէ, թե տնտեսության կենսունակության պահպանման համար ինչ արտակարգ միջոցառումներ կձեռնարկվեն, բայց որպեսզի դրանք լինեն գործունակ, արդյունավետ և ճիշտ ժամանակին` ցանկացած պարագայում անհրաժեշտ են հնարավորինս հստակ հիմնավորումներ:
Հիմնավորումների համար, ի թիվս այլ տարրերի անհրաժեշտ կլինի ապահովել նաև` հետևյալ մեթոդաբանությունը և սկզբունքային մոտեցումները:

Մեթոդաբանությունը.
1. Իրավիճակի գնահատական` ընդհանուր և ըստ ոլորտների…
2. Կանխատեսվող սցենարներն` ըստ ժամկետների և ոլորտների վրա փաստացի ու կանխատեսվող ազդեցությունների աստիճանի.
ազդեցության գնահատականները պետք է հաշվի առնեն.
ա) ոլորտների դիմադրողականության աստիճանը,
բ) բոլոր ուղղություններով նոր պոտենցիալների հայտնաբերումը և հնարավորությունները (վերապրոֆիլավորում, սպառման և արտահանման նոր ուղղություններ, և այլն),
3. 1-ին և 2-րդ կետերի հիման վրա` միջոցառումների առաջնահերթություններն` ըստ ժամանակային սցենարների և ոլորտների.
ա) միջոցառումների գործողության ժամկետների` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ` ըստ 2-րդ կետում նշված կանխատեսումների,
բ) ոլորտները` անվտանգային, սոցիալական (ներառյալ` սոցիալական ապահովություն, առողջապահություն, մշակույթ, կրթություն, և այլն) իրական հատված (արտադրություն, առևտուր, ծառայություններ, ենթակառուցվածքներ), ֆինանսաբանկային, և այլն,
գ) իրական հատվածի աջակցության ճյուղային և տարածքային առաջնայնություններն ու դրանց հիմնավորումները,
4. Հարցի «գինը», այսինքն` միջոցառումների արդյունքում պետական բյուջեի վրա ծանրաբեռվածության կանխատեսումները:
Սկզբունքները.
1. Բացառել որևէ ոլորտի համար ջերմոցային պայմանների ապահովումը ի հաշիվ մյուսի, հատկապես` վերջնարդյունքում ֆինանսաբանկային ոլորտի վրայի հնարավոր ծանրաբեռնվածության փոխադրումը իրական հատվածի վրա,
2. Կարճաժամկետ այսրոպեական աջակցությունը չպետք է վերածվի հետագայում տվյալ սուբյեկտի, կամ պետբյուջեի համար անհաղթահարելի, կամ ծանր բեռի (արտոնությունների սահմանում, վարկի և տոկոսների վճարման հետաձգում, առանձին ծրագրերի համաֆինանսավորում և այլն),
3. Գնահատականները, սցենարները և աջակցության ձևերը պետք է մշակվեն բացառապես գործարարների հետ խորհդակցելով, և իրականացվեն ըստ ոլորտների, տարածքների և դրանց կարևորության:

Հ.Գ.
Պատրաստ լինել նաև` անհրաժեշտության դեպքում պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելուն:
Հ.Գ.
Ռազմարդյունաբերության մասով պետք է նախատեսել առանձին միջոցառումներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։