Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ցածր տոկոսով վարկեր՝ կարկուտից պաշտպանվելու համար

Վերադարձ լուրերի բաժին

17:14 , 13 Օգոստոս 2018

Նախաձեռնվել է կարկտապաշտպան ցանցերի համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Գիտակցելով կարկտապաշտպան ցանցերի կարևորությունը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նախարարը նշել է, որ ինքը երեկ վարչապետի հանձնարարությամբ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ այցելել է Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած բնակավայրեր, ապա մանրամասնել, թե նախատեսված ծրագիրն ինչ է տալու:

«Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 2% տոկոսադրույքով սուբսիդավորված վարկեր:

Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներվ աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարանը։ Վստահ եմ, որ գներն ավելի ցածր կլինեն, քան ներմուծվող ցանցերինը։ Վերջիվերջո, բոլորս պետք է գիտակցենք, որ բարձրարժեք այգիների լավագույն պաշտպանությունը կարկտապաշտպան ցանցերն են։

Տուժած այգեգործների հետ խոսեցինք նաև ապահովագրության մասին։ Տեղեկացնեմ, որ մյուս տարվանից Հայաստանում կմեկնարկի գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը։ Ծրագիրը կներառի Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզերը։ Կարկտահարությունից և ցրտահարությունից Արարատում և Արմավիրում կապահովագրեն խաղողի և պտղի այգիները, իսկ Շիրակում՝ հացահատիկն ու կարտոֆիլը»,- գրել է Արթուր Խաչատրյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայ-վրացական «Բարեկամության կամուրջը» կսկսի կառուցվել օգոստոսին

Կամրջի կառուցման համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 7 միլիոն 300 հազար եվրո վարկ, գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը:

Հայաստանը նախատեսում է իրականացնել նոր վարկային ծրագրեր

Նույն կանոնները բավարար չափով ճկուն են, որ հնարավորություն տան ճիշտ որոշումներ կայացնել: