Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ցածր գնաճային տեմպի հնարավոր ռիսկերը

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսի տարեկան ամփոփ ցուցանիշը: 2019 թ. 2-րդ կիսամյակում գրանցվել է դեֆլիացիոն երևույթ և միայն դեկտեմբեր ամսին գրանցվել է չնչին գնաճ 0.7 տոկոս, այն ժամանակ, երբ Հայաստանի կենտրոնական բանկը նպատակադրում է 2.5 տոկոս մինչև 5.5 տոկոս գնաճ։ Հասարակ բնակչի համար ապրանքների էժանացումը կարող է դրական երևույթ թվալ, սակայն տնտեսագետները և պետական մարմիները պարտավոր են մտահոգվել որոշ խնդիրների մասին, որոնք կարող է առաջացնել դեֆլիացիոն երևույթը:

Դեֆլացիան երկարաժամկետում իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ ՀՆԱ-ի աճի վրա: ՀՆԱ կարևորագույն բաղադրիչներից մեկը սպառումն է, իսկ գների նվազման դեպքում սպառումը կարող է ունենալ նվազման միտում, քանի որ սպառողների մոտ ձևավորվում է սպասում, որ ապագայում ապրանքները կլինեն ավելի էժան, ինչն էլ հանգեցնում է գնումների հետաձգման և սպառման կրճատմանը։ Այսպիսի երևույթ դրսևորվել է Ճապոնիայում 1990- ականերից մինչև 2000-ականների սկիզբը։

1-deflation-640-480

Դեֆլիացիոն երևույթի դեպքում թանկանում է պարտքը, քանի որ մեծանում է փողի արժեքը։ Մի կողմից պարտքի թանկացումը, մեկ այլ կողմից ՀՆԱ աճի տեմպի դանդաղեցումը/նվազումը կհանգեցնեն նրան, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կդառնա ավելի էական։

Դեֆլիացիայի արդյունքում բանկերը և վարկային կազմակերպությունները կարող են թանկացնել վարկերը՝ վարելով ավելի ագրեսիվ վարկային քաղաքականություն։ Այսինքն՝ հաշվի առնելով, որ փողի արժեք կմեծանա, իսկ փողի գինը տոկոսադրույքն է, ապա ՀՀ նման տնտեսությամբ երկրներում, որտեղ հիմնական խոշոր փոխառուները բանկերն են, տոկոսադրույքը կարող է բարձրանալ։

Գների նվազեցումը կարող է հանգեցնել գործազրկության մակարդակի բարձրացման։ Դեֆլիացիայի դեպքում տեղի է ունենում իրական աշխատավարձի բարձրացում և հաշվի առնելով իրական աշխատավարձի, աշխատանքի պահանջարկի և առաջարկի կապը՝ կարող ենք ենթադրել, որ դեֆլիացիայի արդյունքում կմեծանա գործազրկության մակարդակը: Իրական աշխատավարձի բարձրացման դեպքում առաջարկը կմեծանա, իսկ պահանջարկը կնվազի։ Այսպիսով, ավելացած առաջարկի և նվազած պահանջարկի գումարային չափով կավելանա գործազրկությունը՝ հաշվի առնելով այլ հավասար պայմանները։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎԶԵԲ-ը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքին

Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՎԶԵԲ-ի հետաքրքրությունների շրջանակում գտնվող արտադրության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների մասով, տրամադրել ծրագրային և ոլորտային գաղափարներ:

Ինչպե՞ս է գործել հայտնաբերված ֆինանսական բուրգը

Ցանցային մարկետինգի սկզբունքով գործող ֆինանսական բուրգի գործունեության նրբությունները՝ հոդվածում:

Այսուհետև ավտոպատահարները հնարավոր է գրանցել նաև բջջային հավելվածով

Մինչև 100 000 դրամ գույքային պահանջով պատահարների համար ստեղծվել է «ASWA» բջջային հավելվածը: Այն հասանելի է iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերի համար: Ավելին՝ հոդվածում: