Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում

Վերադարձ լուրերի բաժին

13:35 , 19 Փետրվար 2018

Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Հանձնաժողովի հերթական 13-րդ նիստն այս տարի` մարտի 5- 6-ը, կանցկացվի Երևանում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրին անդամակցում է 1993թ-ից: Վերջին անգամ Հայաստանում այն անցկացվել է 2003թ-ին։

Երևանում կայանալիք միջոցառմանը ներկա կլինեն «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից շուրջ 13 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» անդամ-պետությունների դեսպանություններ, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նիստի ընթացքում նախատեսվում է հաստատել «ՏՐԱՍԵԿԱ»-ի մաստեր պլանի և Միջկառավարական հանձնաժողովի` 2016-2026թթ. համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ռազմավարության իրականացմանն ուղղված գործողությունների ծրագիրը: Նախատեսվում է հաստատել նաև հնգամյա ժամկետի համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով զարգացման ճանապարհային քարտեզը:

Միաժամանակ, միջկառավարական հանձնաժողովի կողմից կհաստատվի «ՏՐԱՍԵԿԱ»-ի ճանապարհային երթուղիների մրցակցության բարձրացմանը և հետագայում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կատարելագործմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

Նիստի ընթացքում նախատեսվում է անցկացնել «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարի ընտրությունները, քննարկել ֆինանսավորման, ինչպես նաև հերթական 14-րդ նիստի անցկացմանն առնչվող հարցերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…