Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տրանսֆերտները աճում են. Որքան փող է ուղարկվել Հայաստան առանձին երկրներից

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 11 Դեկտեմբեր 2017

2017 թվականի հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 397.7 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից։

Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 200 մլն դոլարով կամ 16.7%-ով։

Դրամական փոխանցումների աճը պայմանավորված է գլխավորապես Ռուսաստանից Հայաստան կատարվող փոխանցումների աճով։ Այսպես, 2017-ի առաջին 10 ամիսներին Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 853.1 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 727.7 մլն դոլարի դիմաց (աճը՝ 125.3 մլն դոլար կամ 17.2%)։

ԱՄՆ-ից կատարվող փոխանցումներն աճել են 3.9 մլն դոլարով (2.7%) և կազմել 144.7 մլն դոլար։

Զգալիորեն աճել են Ղազախստանից ուղարկվող փոխանցումները։ Այսպես, եթե 2016 թվականի հունվար-հոկտեմբերին այդ երկրից Հայաստան էր ուղարկվել 14.7 մլն դոլար, այս տարվա հունվար-հոկտեմբերին այդ թիվը գերազանցում է 32 մլն դոլարը։

remittances

Ի դեպ, եթե դիտարկում ենք փոխանցումների ամսական վիճակագրությունը՝ 2017 թվականի հոկտեմբերը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճի տեմպն ավելի բարձր է։

Եթե 2016 թվականի հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան էին փոխանցել 136.5 մլն դոլար, ապա այս տարվա հոկտեմբերին փոխանցումների ծավալը 163 մլն դոլար է՝ 19.4%-ով ավելի շատ։

Այդ թվում՝ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարները նույն ժամանակահատվածում աճել են 22.7%-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը:

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։