Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տրանսպորտի երեք տեսակներով բեռնաշրջանառությունն աճել է

Վերադարձ լուրերի բաժին

13:33 , 19 Նոյեմբեր 2020

Հայաստանում երկաթուղային, օդային և մայրուղային խողովակաշարային տրանսպորտի տեսակներով բեռնաշրջանառություն աճել է, իսկ ավտոմոբիլային տրանսպորտի պարագայում՝ նվազել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բեռնաշրջանառության 0.9% անկման (կազմել է 3 մլրդ 404 մլն 400 հազ. տոննա-կմ) պայմաններում, երկաթուղային տրանսպորտով բեռնաշրջանառության ծավալն աճել է 4.2%-ով (652.8 մլն տոննա-կմ), ավտոմոբիլային տրանսպորտով բեռնաշրջանառությունը նվազել է 9.9%-ով (637.3 մլն տոննա-կմ)։ Օդային տրանսպորտով բեռնաշրջանառության ծավալը 2020-ի առաջին ինն ամիսներին կազմել է 200 հազար տոննա-կմ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ավելանալով 2 անգամ, իսկ մայրուղային խողովակաշարային տրանսպորտի դեպքում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 2 մլրդ 114.1 մլն տոննա-կմ և 0.6%։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։

Unity՝ «Շնորհավո՜ր նոր տարիֆ». Ucom-ը հանդես է եկել բոլոր ժամանակների իր լավագույն առաջարկով

Հավելենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը Unity 12000 և Unity 9000 մարզային տարիֆներին բաժանորդագրվելու դեպքում գործում է հատուկ առաջարկ։

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։