Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏՏ ոլորտ. փոխնախարարը ամփոփել է շաբաթվա անցուդարձը

Վերադարձ լուրերի բաժին

11:46 , 21 Մայիս 2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նորանշանակ տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում հակիրճ ամփոփել է իրենց կողմից կատարված աշխատանքը անցյալ շաբաթվա ընթացքում։

* * *

– Կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյան-ի ընդունելությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահության հետ, քննարկվել են 2019 թվականին Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր:

– Տեղի է ունեցել հանդիպում Union of Information Technology Enterprises-UITE գործադիր տնօրեն Karen Vardanyan-ի և կազմակերպության նախագահ Ալեքսանդր Եսայանի հետ, քննարկվել են ՏՏ և բարձր տեխնոլոգիական ոլորտին վերաբերվող հարցեր, ձեռք է բերվել ակտիվ համագործակցության պայմանավաորվածություն՝ մի շարք ուղղություններով: Առաջիկայում տեղի կունենան գործնական քայլեր աշխատանքային հանձնաժողովների շրջանակներում:

– Տեղի է ունեցել հանդիպում Synopsys Armenia ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հովիկ Մուսայելյանի և ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանի հետ: Քննարկվել են կիսահաղորդչային սարքերի նախագծման, տեստավորման ուղղությունները, ինժեներական կրթությանը, ստարտափերի էկոհամակարգը զարգացնելու, ինչպես նաև ՏՏ ոլորտում լավագույն ուսանող, աշակերտ մրցանակաբաշխության և ՏՏ ոլորտում համաշխարհային մակարդակով ներդրում ունեցած անձանց վարչապետի մրցանակի հանձնմանը վերաբերող հարցեր: Առաջիկայում տեղի կունենան գործնական քայլեր աշխատանքային հանձնաժողովների շրջանակներում:

– Տեղի է ունեցել հանդիպում ԿԳՆ նախարար Arayik Harutyunyan-ի հետ, քննարկվել են ինժեներական կրթության հիմնական առաջնահերթությունները և ՏՏ ի բարձր տեխնոլոգիական ոլորտում առկա թափուր աշխատատեղերին առնչվող հարցեր: Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում կատարել շրջայց Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան և այլ կրթական հաստատություններ և ընկերություններ:

– Տեղի է ունեցել հանդիպում մի շարք ինժեներական ընկերությունների հետ, քննարկվել են ոլորտին վերաբերվող հարցեր:

– Տեղի են ունեցել նաև հանդիպումներ և քննարկումներ բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերությանը վերաբերվող հարցերի շուրջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: