Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏՏ ոլորտում ՊԵԿ-ի ձեռքբերումները դիտարկվել են ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Վերադարձ լուրերի բաժին

13:37 , 14 Փետրվար 2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ՊԵԿ-ից b4b.am-ին տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեի առաքելությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ ձեռքբերումները՝ շեշտադրելով ՀՀ–ում հարկ վճարողների համար կանխատեսելի և համահավասար հարկային համակարգի ներդրման ու բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման կարևորությունը: ՊԵԿ նախագահի տեղակալը անդրադարձել է նաև հանրության համար մատչելի էլեկտրոնային ծառայությունների մատուցման և վերլուծական գործիքների ու կարողությունների հիման վրա որոշումների կայացման համակարգի ներդրմանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՊԵԿ-ի առաջիկա նախաձեռնությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։