Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏՏ ոլորտում հայտնի SAP-ը Հայաստանում 10 մլն դոլարի ներդրում կկատարի

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

18:30 , 18 Ապրիլ 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի գերմանական SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարի գլխավորած պատվիրակությանը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է և կառավարությունը փորձում է առավելագույնս աջակցել ոլորտի զարգացմանն ու օգտագործել այստեղ առկա մեծ ներուժը: Վարչապետը կարևորել է ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների շարունակական զարգացումը՝ ավելացնելով, որ այդ նպատակով նախորդ տարի հարկային արտոնություններ են սահմանվել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար: Հովիկ Աբրահամյանը ողջունել է SAP ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը ծրագրերի իրականացման գործում:

Յոսթ Թիգելարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ SAP-ի գործունեությունն ուղղված է ՏՏ ոլորտի, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ընդգծելով, որ Հայաստանում ՓՄՁ-ն ունի զարգացման լավ հնարավորություններ, պարոն Թիգելարը նշել է, որ SAP-ը մեր երկրում իրականացվելիք ծրագրերի կյանքի կոչման համար ներդնելու է շուրջ 10 մլն դոլար՝ ստեղծելով նաև նոր աշխատատեղեր:

Հանդիպումից հետ վարչապետի ներկայությամբ ՀՀ կառավարության և SAP ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարը:

Համաձայն երկկողմ հուշագրի, ՀՀ-ում մշակվելու է ազգային ամպային համակարգ SAP Business One հավելվածի հիման վրա: Ակնկալվում է, որ համակարգի ստեղծումը կմիավորի Հայաստանի ՏՀՏ ոլորտը, առաջատար համալսարանները, պետական կառույցները, երկրի փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման համար պատասխանատու կառույցներն ու ինստիտուտները: SAP Business One-ի հիման վրա ստեղծված ազգային ամպային համակարգը նախատեսված է հիմնականում փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու, աշխատանքի հիմնական ոլորտներում ընկերությունների բիզնես գործընթացներն ավոտամատացնելու համար: Ծրագիրը կնպաստի նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Անտառհատումները «տրամաբանության չափով» կլեգալիզացվեն

«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառ»-ում բարեփոխումներ կատարենք», – ասել է վարչապետը

Վարչապետը հանձնարարել է լուծել խցանումների հարցը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին հանձնարարական է տվել ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումների և այլ խնդիրների վերաբերյալ

Սուրեն Կարայանը Կալավանում քննարկել է գյուղի զբոսաշրջային ծրագիրը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 15-ին Կալավան գյուղում էր