Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏՏ ոլորտի ծառայությունները Հայաստանում երկնիշ աճ են գրանցել

Վերադարձ լուրերի բաժին

Տեղեկատվական տեխնոլոգիաներն այն քիչ ոլորտներից է, որոնք կորոնավիրուսային ճգնաժամին ոչ միայն դիմացել են, այլև աճ են գրանցել։

Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների ծավալը 2020 թվականի առաջին կիսամյակում կազմել է 63.5 մլրդ դրամ, ինչը 23.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Իսկ եթե դիտարկենք ամսական կտրվածքով, ապա աճն ավելի տպավորիչ է. այս տարվա հունիսին ՏՏ ոլորտի ծառայությունների ծավալը նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է 45%-ով և կազմել 12.6 մլրդ դրամ։

ՏՏ ոլորտի ծառայությունների հիմնական ուղղությունը ծրագրային ապահովման մշակումն ու հարակից գործողություններն են։

Նշենք, որ վերը նշված թվերը չեն ներառում հեռահաղորդակցության ոլորտը և վերաբերում են միայն ծառայություններին։
Եթե դիտարկենք նաև հեռահաղորդակցությունը, ինչպես նաև՝ առևտրի և արդյունաբերության մեջ ՏՏ ծավալները, ապա ընդհանուր ՏՀՏ ծավալը այս տարվա առաջին կիսամյակում կազմում է 149.4 մլրդ դրամ, որը 4%-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: