Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏՏ ոլորտին հարկային արտոնությունները կտրամադրվեն 5 տարով

Վերադարձ լուրերի բաժին

21:04 , 15 Դեկտեմբեր 2016

Այսօր ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով օրենքով սահմանված ՏՏ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրմամբ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ պայմանավորված ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը, ոլորտի դրական աճը և կարևորելով օրենքի արդյունավետ կիրառումն ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեության բարելավումը, ինչպես նաև տնտեսական զարգացման ապահովումը:

Նախագծով առաջարկվում է օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը սահմանել 5 տարի, ինչպես նաև համապատասխան անցումային դրույթ նախատեսել արդեն իսկ հավաստագրված ընկերությունների համար, համաձայն որի` վերջիններիս տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից 5 տարի ժամկետով: Այն խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման և ոլորտի հետագա զարգացման համար` նպաստելով նաև ընդհանուր տնտեսության զարգացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Շաբոյանը կանխատեսում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին

Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում:

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանի աշխատանքները