Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏՏ ոլորտը մոբիլիզացվում է՝ հանուն բանակի հզորացման

Վերադարձ լուրերի բաժին

11:55 , 26 Ապրիլ 2016

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

* * *

Հարգելի գործընկերներ

Հայ ադրբեջանական իրադարձությունները ստիպում են նորովի մոտեցումներ որդեգրել եղած և սպասվող մարտահրավերներին դիմագրավելու համար:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՏՀՏ/ԲՏ ոլորտի մասնագիտական խմբեր է կազմել մոբիլիզացիոն ծրագրի հետևյալ ուղղություններով՝

1. Գաղտնագրված կապի միջոցներ,
2. Անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում,
3. Անօդաչու թռչող սարքերի չեզոքացում,
4. Զորամիավորումների ավտոմատ ղեկավարման համակարգերի ներդրում,
5. Ինֆորմացիոն հակազդեցություն/պատերազմ,
6. Հարձակվողական զինատեսակների ստեղծում:

Եթե ցանկություն ունեք կամավորական սկզբունքներով ընդգրկվելու այս խմբերից որևէ մեկում, խնդրում ենք գրել հետևյալ հասցեով` projects@uite.org` անպայման նշելով Ձեր մասնագիտական հմտությունները, կոնտակտային տվյալները և որ ամենակարևորն է, թե որ սեկցիայում եք ցանկանում ներդրում ունենալ:

Խնդրում եմ տեղկացնել եթե կարող եք տրամադրել
• Տարածքներ գրասենյակների և ժողովների համար,
• Ավտոմեքենաներ,
• Սարքավորումներ և այլ ռեսուրսներ5

Այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել վերոհիշյալ գործընթացին, տեղեկացնում ենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բացել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարներն կուղղվեն ռազմարդյունաբերական մշակումների նախատիպերի ստեղծմանը։
Կոնվերս Բանկ ՓԲԸ
ՀՀ դրամ 19300 52916980200

Փոխանցում կատարելու վերաբերյալ խնդրում եմ տեղեկացնել՝ նամակ հղելով projects@uite.org :

Հարգանքով՝
Կարեն Վարդանյան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը 10 մլն.ԱՄն դոլարի պայմանագիր են կնքել

Ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը:

Ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ «Երևանի ՋԷԿ»-ում. կվերազինվի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը

Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 20 աշխատատեղ` 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Հանրապետությունում կսկսվի տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրություն

ՀՀ Արմավիրի մարզում գտնվող «Հայկական միրգ»-ի սեփականության իրավունքով հանձնված տարածքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կտրամադրվի «Նորատունկ» ՓԲԸ-ին