Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տպված ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 120 միլիոնով

Վերադարձ լուրերի բաժին

23:49 , 25 Հունվար 2020

Հայաստանում 2019 թվականի ընթացքում տպվել է 120 միլիոն 36 հազար 800 հատով կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Այդ մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 միլիոն 36 հազար 800 հատով կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն: Արդյունքում` 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն»,- ասաց Փաշինյանը:

2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված դրույթը, ըստ որի` տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն հարկային պարտավորություններից: Դեկտեմբերի 10-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հունվարի 1-ից որևէ մեկի կողմից ՀԴՄ կտրոն չթողարկելը ներման ենթակա չի լինի:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: