Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

Եթե արտասահմանցի հյուրեր ունեք և չգիտեք՝ ինչ բնակարան վարձել նրանց համար կամ որտեղից ակնկալել պրոֆեսիոնալ օգնություն, այս հոդվածը Ձեզ կհետաքրքրի: hhoonj.com (Խխունջ) հարթակը հայկական հյուրասիրությունը և հյուրընկալությունը բարձրացրել է նոր՝ միջազգային մակարդակի: B4b.am-ի գլխավոր խմբագիր Դավիթ Մուրադյանը հանդիպել և զրուցել է կայքի տնօրեն Դավիթ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես ծագեց գաղափարը, որտեղ է հիմա ստարտափը և դեպի ուր է շարժվում hhoonj.com-ը:

Ինչու՞ խխունջ:
Խխունջ՝ «Housing everywhere»

hhoonj_com_1-640
Կայքի և ծառայության համար ոգեշնչող էակ է դարձել Խխունջը: Խխնջի գաղափարը վերցնելու իմաստն այն է, որ այդ փոքրիկ հետաքրքիր կենդանին ամենուրեք կացարան ունի: Ընկերությունն իր հաճախորդներին ապահովում է այնպիսի հարմարավետություն, որը նրանք ունենում են իրենց կացարաններում: Ընկերության նշանաբանը՝ «Housing Everywhere», նշանակում է, որ այցելուներն ամենուրեք իրենց զգում են ինչպես տանը: «Ոլորտում սպասարկման բաց կա: Երբ մեր հյուրերը Հայաստան էին գալիս և տներ էին վարձում, շատ էին բողոքում: Իրականում տանտերերը չեն պատկերացնում, թե արտասահմանցիներն ինչ ակնկալիքներ ունեն: Քանի որ բնակարանների օրավարձով վարձակալության ոլորտը նոր է զարգանում, տանտերերը հաճախ տեղյակ չեն լինում, թե նվազագույն ինչ պայմաններ է անհրաժեշտ ապահովել արտասահմանցի հյուրերին բավարարելու համար»,- ասում է երիտասարդ ձեռներեցն ու շարունակում.

«Արտասահմանցիները հաճախ նույնիսկ վախենում են տուն վարձել: Հաճախ նկարով մեկ բան են տեսնում, գալիս-հասնում են, պարզվում է՝ պատկերը լրիվ այլ է»: Հարությունյանը հիշում է, որ հաճախ է պատահել, որ հյուրերին տրամադրվի խոստացածի կեսը: Օրինակ՝ հյուրեր են եղել, որ ցուրտ բնակարանում շրջել են բաճկոնով: «Սավանն է ծակ լինում, wifi-ը չի աշխատում, և այդպես էլ ոչ ոք չի սարքում այն: Ասում են՝ կենտրոնում է բնակարանը, բայց իրականում կենտրոնում չէ, և այլն»,- նկատում է Դավիթը:

IMG_4914
Չնայած hhoonj.com կայքը զբաղվում է բնակարաններն օրավարձով տրամադրելու ծառայությամբ՝ ընկերությունն իր հաճախորդներին ապահովում է հյուրանոցային բոլոր ծառայությունների շրջանակով: Կազմակերպությունը կարևորում է յուրաքանչյուր մանրուք՝ սրբիչների, բաժակների, սպասքի չափը, որակը, լոգարանի/լոգանքի պարագաները, սավանները, ներքնակները և այլն: Այդ ամենն ընտրվում է ամենայն մանրամասնությամբ և միջազգային հյուրանոցային բոլոր չափանիշներին համապատասխան: Հյուրերը հստակ գիտեն՝ որտեղ են իրենց դիմավորելու, ով է տանելու իրենց դեպի իրենց վարձակալած բնակարանը, երբ է լինելու մուտքը՝ check-in-ը, երբ՝ check-out-ը, ինչ եղանակով է կատարվելու վճարումը: Սակայն, միաժամանակ, բոլոր այդ ծառայությունները հաճախորդների համար հյուրանոցներից անհամեմատ մատչելի են:

Հիմնադրումից՝ 2019 թ. օգոստոսից մինչև Նոր տարի, կայքն արդեն սպասարկել է 500 պատվեր: «Այդ պատվերների մեջ եղել են և՛ մեկ տուրիստ, և՛ մի քանի հոգուց բաղկացած խմբեր, և՛ ընտանիքներ»,- հիշում է Դավիթ Հարությունյանը: Արձագանքների և գնահատականների 90 տոկոսից ավելին եղել է դրական: Hhoonj.com-ի ձևաչափով աշխատող կազմակերպություն Հայաստանում առայժմ չկա: Դավիթ Հարությունյանն ասում է, որ մյուս կազմակերպությունները, որոնք աշխատում են ոլորտում, չունեն սպասարկման և ծառայությունների այն համալիրը և հագեցվածությունը, որն առաջարկում է իրենց ընկերությունը:

hhoonj_com_2-640
Հայաստանն այսօր աշխարհում համարվում է ամենացանկալի ուղղություններից մեկը, և hhoonj.com-ի տնօրենի խոսքով՝ միայն հյուրանոցները չեն բավարարում տուրիստական հոսքի սպասարկմանը: «Նաև մարդիկ կան, որոնք չեն ցանկանում օգտվել հյուրանոցներից, այլ ձգտում են հանգիստն անցկացնել տան ջերմության պայմաններում: Ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես ձգտում եմ, որ ամեն ինչ լավ լինի հյուրերի համար»,-շեշտում է Դավիթը: Նրա կանխատեսմամբ՝ 2020 թ. Հայաստանը կունենա զբոսաշրջիկների հոսքի 15-20 տոկոս աճ՝ նախորդ տարվա հետ համեմատած: Կառավարության տվյալով՝ անցած տարի Հայաստան է այցելել 1.9 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 14.7 տոկոսով ավելի է 2018 թ. ցուցանիշից:

Կայքը մի քանի հոգսից ազատում է նաև տանտերերին: Այսօր շատ սեփականատերեր չեն կարողանում օգտվել միջազգային հանրաճանաչ կայքերից, որոնք նախատեսված են հյուրընկալության ոլորտի համար: «Մարդիկ կան, որ գաղափար չունեն այդ կայքերի գործունեությունից, էլ ուր մնաց՝ այնտեղ հաշիվ բացեն, էջ վարեն: Մենք տուրիստական կազմակերպություն ենք, որն օգնում է բնակարանների տերերին՝ վարձով տալու հարցում: Ունենք պրոֆեսիոնալ լուսանկարահանման ծառայություն, որը նույնպես նպաստում է բնակարանը պատշաճ կերպով ներկայացնելուն»,- ներկայացնում է Դավիթ Հարությունյանը: Տանտերերի հետ համագործակցում են փոխշահավետ պայմաններով: Մեր զրուցակիցը շեշտում է, որ բնակարանն օրավարձով տալու եկամուտը մի քանի անգամ մեծ է այն ամսական վարձակալությամբ հանձնելու եկամտից: «Մենք տանտերերի հետ համագործակցում ենք 70/30 կամ 80/20 հարաբերակցությամբ: Այսինքն՝ ստացած եկամտի մինչև 80%-ը մնում է տանտիրոջը»,- ընդգծում է Դավիթը: Նրա խոսքով՝ մինչև հիմա տանտերերը գոհ են եղել նոր հարթակի գործունեությունից: Հարությունյանը շեշտում է՝ բնակարաններն ընկերության սեփականությունը չեն:

IMG_4903

Հետաքրքրվեցինք, թե ինչպես կարող են տանտերերն օգտվել կայքի ծառայություններից: «Մեզ հետ կապվելուց հետո մենք բնակարանի տվյալները տեղադրում ենք մեր կայքում և մյուս բոլոր կայքերում: Դրանից հետո բնակարանի մասին տեղեկությունը սկսում ենք տարածել մեր հարթակներով՝ Ֆեյսբուք, Ինստագրամ և այլն: Պատվերը գալուց հետո արդեն սկսում ենք աշխատել հյուրի հետ: Դեպք ենք ունեցել, երբ Նոր տարվա նախօրեին կենտրոնի կեսը վթարի պատճառով առանց գազի էր մնացել: Հետևաբար, բնակարաններն էլ մնացել էին առանց ջեռուցման: Մենք արագ արձագանքել ենք և հույրերին հատկացրել էլեկտրական ջեռուցիչներ: Օրինակ՝ առանց մեզ վարձով տվող տանտերը կարող էր ասել՝ «Էդ ա … »»,- մանրամասնում է Դավիթ Հարությունյանը:

Ընկերությունը յուրաքանչյուր շաբաթ ուսումնասիրում է շուկան և արագ արձագանքում փոփոխություններին: Հաճախ տեղի է ունենում գների վերանայում: Վարձը կարող է և՛ թանկանալ, և՛ էժանանալ: «Օրինակ՝ այս պահին, կորոնավիրուսի տարածվածությամբ պայմանավորված՝ պետք է արագ կողմնորոշվել և փոխել գնային քաղաքականությունը»,- նշում է Հարությունյանը: Նրա խոսքով՝ կարևորը բնակարանն «աշխատեցնելն է», որպեսզի հետո տանտերերը չբողոքեն, թե այն վարձով չի տրամադրվել: «Պետք է գնային քաղաքականությունը համապատասխան լինի: Օրինակ՝ անհնար է օրական 40000 դրամով վարձով տալ մեկ սենյականոց բնակարան Երրորդ մասում: Դա ֆանտաստիկայի ժանրից է»,- պարզաբանում է Դավիթ Հարությունյանը:

Hhoonj.com հարթակի գործարկմանը նախորդել է նախապատրաստական փուլը: «Կայքի կարգավորումներն էինք անում, փորձարկում էինք: Մենք Հայաստանում ներկայացնում ենք տուրիստական միջազգային kigo ՏՏ ընկերությունը, որը մասնագիտացված է հյուրընկալության ոլորտում և մեզ տրամադրում է համապարփակ աջակցություն՝ սպասարկող անձնակազմի կառավարման, ունեցվածքի և անշարժ գույքի կառավարման, ինչպես նաև այլ հարթակների հետ հարաբերությունների հարցերում»,- պատմում է Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այդ համագործակցությունն օգնում է, որպեսզի հյուրերի սպասարկումն ու ճանապարհումը տեղի ունենան համակարգված և հարթ:

hhoonj_com_3-640

Ընկերության սպասարկող անձնակազմը նույնպես տպավորիչ է: Ունեն մաքրուհիներ, հավաքարարներ, վարորդներ, օպերատորներ: Յուրաքանչյուր 20 բնակարան սպասարկում է 5 աշխատակից: Կա նաև լվացքատուն, որն օգտագործում են փոքր ծավալի լվացքի համար: Մեծ ծավալի լվացքի համար համագործակցում են խոշոր ընկերությունների հետ: Առայժմ կազմակերպությունն աշխատում է միայն Երևանում: «Առաջիկայում նախատեսում ենք նաև դուրս գալ դեպի մարզեր և Արցախ: Հաճախ մեր հյուրերը ցանկանում են մի քանի օրով այցելել նաև մարզեր և կրկին ցանկանում են ապրել բնակարանում»,- պատմում է hhoonj.com-ի տնօրենը: Համագործակցում են բնակարան, հյուրատուն, առանձնատուն ունեցող տանտերերի և ընկերությունների հետ: Հյուրանոցների հետ համագործակցության գաղափար էլ ունեն, որը կներկայացնեն շուտով:

Հարցազրույցը և լուսանկարները՝ Դավիթ Մուրադյանի

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում:

«Աշխատողները պետք է զգան, որ իրենք գործընթացի մի մասն են»,- Ջոն Քոյլ

Հայաստանում անցկացված Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում, ի թիվս բացմաթիվ միջազգային փորձագետների, Երևան էր ժամանել ընկերությունների նորարար կառավարման փորձագետ, խոսնակ, 1994 թ. ձմեռային օլիմպիադայի արծաթե մեդալակիր Ջոն Քոյլը: