Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տուրիզմի հիմնադրամը կմիանա կոմիտեին, «Բիզնես Արմենիա»-ն կվերակազմավորվի

Վերադարձ լուրերի բաժին

15:50 , 08 Փետրվար 2019

Միավորման և վերակազմավորման որոշումները կայացվել են՝ կառույցների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Մենք որոշել ենք, որ տուրիզմի հիմնադրամը կմիավորվի տուրիզմի կոմիտեին, որովհետև, երբ վերլուծում ենք գործառույթները, որ փաստացի իրականացվում են այդ երկու կառույցներում, դրանք բովանդակությամբ էապես տարբեր չեն, և իրենց համատեղ կառավարումը կտա նաև ռեսուրսների և սահմանված թիրախներին հասնելու ջանքերի որոշակի արդյունավետություն: Այսինքն՝ այդտեղ մենք երկու կարծիք չունենք. կարծում ենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»,– ասաց նա։

Նա, միաժամանակ, նշեց, որ «Բիզնես Արմենիա»–ն չի վերանում, այլ անցնում է վերակառուցման ճանապարհ: «Այսուհետև կա արդեն նոր նշանակված տնօրեն բիզնես կառույցի, և առաջիկայում տնօրենը կներկայացնի իր տեսակետները, թե ինչպես պետք է մոբիլիզացնել առկա ռեսուրսները, դրանք համալրել նոր, թարմ մարդկանցով և գաղափարներով` առաջիկայում ունենալով մեկ կարևոր նպատակ. բոլոր ռեսուրսները պետք է օգտագործվեն առավել խոշոր և նշանակալից ծրագրերի իրականացման ուղղությամբ»,– ասաց Տիգրան Խաչատրյանը:

Այդ ճանապարհին, Խաչատրյանի խոսքով, որևէ կարևոր գործառույթ, որ մինչ այս իրականացրել է «Բիզնես Արմենիա»–ն, դուրս չի մնալու: «Մենք, ընդամենը վերակազմակերպելով այդ գործառույթներն իրականացնելու ձևաչափը, դրանք իրականացնելու ենք այլ այնպիսի ստորաբաժանումների և կառուցվածքային միավորների ձևաչափում, որոնք պատասխանատու կլինեն նոր գործառույթների իրականացման համար՝ ուղղակի չեն կոչվի «Բիզնես Արմենիա»–ի ստորաբաժանում, կարող է կոչվեն նախարարության ստորաբաժանում»,– ասաց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար:

Պարզաբանում՝ Թուրքիայից ապրանքի ներմուծման ժամանակավոր արգելքի վերաբերյալ

Կարգավորումը՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի: