Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տունը հիմնանորոգելը եղել է հերոս որդու երազանքը

Վերադարձ լուրերի բաժին

12:39 , 12 Փետրվար 2020

Գյումրիի Մուշ թաղամասի բնակարաններից մեկն ավելի շատ տուն-թանգարան է հիշեցնում. հյուրասենյակի գրեթե բոլոր պատերից «ժպտում է» Մերուժանը՝ Ապրիլյան պատերազմի օրերին, զինված հակառակորդի դեմ անհավասար մարտում զոհված ավագ լեյտենանտը: Նա երազում էր տունը տուն դարձնել: Առանց ավելորդ ճոխության և համեստ լուծումներով հիմնանորոգել երկրաշարժից հետո ծնողների ստացած բնակարանն ու ամուսնանալ: Մերուժանի մասին անցյալով չխոսող ծնողներն իրականացրել են որդու երազանքը:

«Բազմաթիվ տեղերից հյուրեր էինք ունենում… հաճելի չէր հերոսի բնակարան մտնել ու տեսնել անբարեկարգ: Դա մեզ պարտավորեցրեց, որ ուշքի գանք, կարգի բերենք մեր բնակարանը: Երազանքն ավելի շատ տղայինս էր, որ բարեկարգ բանկարանում բնակվի: Տան տերն ինքն էր լինելու, ուզում էր ամեն ինչ լավ լինի: Նույնիսկ իր նշանածին էր ասել: Ավաղ, իր երազանքը միայն մենք կարողացանք իրականություն դարձնել», – ասել է Մերուժանի հայրը՝ Արթուրը:

Երկրաշարժից հետո, Ստեփանյանները 3 տարի ապրել են վագոն-տնակում, այնուհետև տեղափոխվել նոր ստացած բնակարան: Բազմաթիվ դժվարություների միջով անցած ընտանիքը տևական ժամանակ չի կարողացել հիմնանորոգել այն: Խնդիրը լուծվել է միայն 3 տասնամյակ հետո: Մերուժանի ծնողները՝ Արթուրն ու Նունեն, ձգտել են ամեն ինչ անել այնպես, ինչպես կցանկանար իրենց որդին:

VivaMTS (2)

Հիմնանորոգված տանն արդեն մեծանում են Ստեփանյանների թոռնիկները, որոնցից կրտսերը լույս աշխարհ է եկել Մերուժանի զոհվելուց մեկ ամիս անց: Քույրն իր փոքրիկին անվանակոչել է հերոս եղբոր անունով: Նրա ներկայությունը սկսել է փոխել ընտանիքի կյանքը:

«Փոքր Մերուժի ծնվելուց հետո շատ բան փոխվեց. տան մեջ նորից հնչեց Մերուժ անունը: Նախքան թոռնիկիս ծնվելը, երբ դեռ չգիտեինք, որ երեխայի անունը Մերուժան է լինելու, ինձ երազ եկավ Մերուժն ու ասեց՝ մամ, չմտածես, ես ետ կգամ: Անպայման կգամ… փոքր Մերուժն այնքան ուժ տվեց մեզ, որ մենք կարողացանք այս տարի տոնածառ դնել: 3 տարի շարունակ, նոր տարվա՝ իր հուշերով ենք ապրել. տոնածառն ինքն էր զարդարում: Այս տարի տոնածառը թողել ենք թոռնիկներիս՝ Մերուժանի ու Սամվելի հույսին: Իրանք շատ լավ զարդարեցին, հետո քանդեցին: Էս տարի, նոր բնակարանում կարծես փոքր-ինչ փոխվեց… երեխաները շատ փոխեցին մեր կյանքը. առաջընթաց ունենք»,-ասել է հերոսի մայրը՝ Նունեն:

VivaMTS (5)

Գյումրեցի հերոսի երազանքի իրականացմանն աջակցել են բնակարանաշինության ծրագրով գործակցող Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը»:

«Նման ծրագրերը շատ կարևոր են, որովհետև կան շատ կարիքավոր մարդիկ, որոնք ֆիզիկապես կամ ֆինանսապես ի վիճակի չեն իրենց երազանքներն իրականություն դրձնել: Դրանք մարդկանց բարձրացնում են և ֆիզիկապես և հոգեպես»,-ասել է Արթուրը:

VivaMTS (1)

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am :

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com :

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել է «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «ԹԻՄ»-ի համակենտրոնացումը թույլատրելու որոշումը

«ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում չի իրականացնելու աշխատողների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը):