Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տուգանքի փոխարեն նախազգուշացում՝ նվազ նշանակության հարկային իրավախախտումների համար

Վերադարձ լուրերի բաժին

17:44 , 24 Օգոստոս 2017

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը եղել է նվազ նշանակության հարկային իրավախախտումների համար նախազգուշացման սահմանման վերաբերյալ։

«Փոքր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումների և իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հաճախակի հանդիպող հարկային ոլորտի վարչական իրավախախտումներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին: Նման իրավախախտումների համար ներկայումս նախատեսված է տուգանքի նվազագույն և առավելագույն չափ, սակայն դրանց որոշման օրենսդրական հիմքերը բացակայում են, ինչը թույլ է տալիս կիրառող մարմնին ցուցաբերել հայեցողական մոտեցում:

Միաժամանակ նման իրավախախտումներն իրենց բնույթով նվազ նշանակության են, որի պարագայում առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ կարող է կիրառվել նախազգուշացում, սակայն ներկայումս նման հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ», – նշել է գործադիրի ղեկավարը:

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային ոլորտում նվազ նշանակության իրավախախտումների առաջին անգամ կատարելու դեպքում տնտեսվարողի նկատմամբ նախազգուշացում կիրառելու և տուգանքի չափի կիրառման հայեցողության հստակեցման վերաբերյալ առաջարկություններ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Առաջին տնտեսական ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «օրոք»

Մայիսը մասամբ կարելի է համարել Փաշինյանի կառավարության օրոք ընկած ժամանակահատված