Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տոյոտան և Սուզուկին դաշինք են ստեղծում

Վերադարձ լուրերի բաժին

11:06 , 03 Սեպտեմբեր 2019

Ճապոնական երկու ավտոարտոդրող հսկաները՝ Toyota Motor Corporation-ը և Suzuki-ն որոշել են ստեղծել ավտոարտադրողների դաշինք: Ընկերությունները համաձայնագիրը կնքել են օգոստոսի վերջին: Ըստ Տոյոտայի կայքում հրապարակված հաղորդագրության՝ դաշինքի ստեղծման նպատակն է նոր ոլորտներում միմյանց հետ երկարաժամկետ գործակցության խորացումը և ավտոնոմ վարելու ոլորտի զարգացումը:

Եթե նախկինում երկու թագավորությունները դաշինքն ամրապնդելու համար զավակներին էին ամուսնացնում, այսօր դաշինքները կնքելիս խոշոր կորպորացիաները միմյանց բաժնետոմսերն են գնում: Տոյոտան մոտ 904 միլիոն դոլարով (96 միլիարդ յեն) գնելու է Սուզուկիի բաժնետոմսերի 4,94%-ը, իսկ Սուզուկին ձեռք է բերելու Տոյոտայի՝ 450 միլիոն դոլարից ավելի (48 միլիարդ յեն) արժողությամբ բաժնետոմսեր:

Համաձայնագիրն ընդգծում է, որ արագ փոփոխվող աշխարհում, որտեղ շրջակա միջավայրի վերաբերյալ կարգավորումները և նոր մարտահրավերները ստիպում են նոր ուղիներ գտնել մրցակցությանը դիմանալու համար, ընկերությունները որոշել են միավորել ջանքերը: Այդուամենայնիվ, կողմերը համաձայնել են, որ կորպորացիաները շարունակելու են լինել միմյանց մրցակից ընկերություններ և պահպանելու են մինչև այժմ իրենց ունեցած առանձնահատկությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն է դարձել Forbes-ի վարկածով

Ուեսթը կարողացել է հիփ-հոփ կատարող Ջեյ-Զիին առաջին տեղից հետ մղել Adidas ընկերության հետ պարտավորագրի շնորհիվ, որի հետ գործակցությամբ թողարկել է Yeezy մարզակոշիկները:

Սոցիալական առաջընթացով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից

Մեր երկիրը միևնույն խմբում է գտնվում Ռումինիայի, Խորվաթիայի, Վրաստանի և Լեհաստանի հետ: Ենթախմբերից մի քանիսի ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է:

LME. Գունավոր մետաղների գներ. 04-09-19

Գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար գները սահմանվել են: