Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տոյոտայից և Սուզուկիից հետո ջանքերի միավորման մասին հայտնել է ևս 3 ընկերություն

Վերադարձ լուրերի բաժին

Հյանդեյ (Hyundai), Կիա (Kia) և Էպտիվ (Aptiv) ընկերությունները հայտարարել են 4 միլիարդ դոլար արժողությամբ համատեղ ձեռնարկության ստեղծման մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ Տան ղեկավարը նշել է.

«Մեծ նորություն Հյանդեյից, Կիայից և Էպտիվից այն մասին, որ նրանք ստեղծելու են 4 միլիարդ դոլար արժողությամբ համատեղ ձեռնարկություն՝ ԱՄՆ-ում ինքնավար տեխնոլոգիաները զարգացնելու համար: Դա լիքը ող և աշխատատեղեր է նշանակում: Բազմաթիվ աշխատատեղեր կվերադառնան Ամերիկա»:

Էպտիվի կայքի համաձայն՝ ձեռնարկությունը կսկսի փորձարկել ամբողջությամբ ինքնավար մեքենաներն արդեն հաջորդ տարի: Իսկ սերիական արտադրության ինքնավար էլեկտրոմոբիլներ Հյանդեյ-Կիա-Էպտիվ դաշինքը շահագրգիռ ծառայություններին կառաջարկի 2022 թ.-ից սկսած:

Մի քանի շաբաթ առաջ ինքնավար մեքենաների արտադրության և նման տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված իրենց ջանքերի միավորման մասին էին հայտնել Սուզուկին և Տոյոտան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է:

Եվս մեկ քայլ՝ COVID-19 դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ

Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում իր պատվաստանյութի համար:

Համաշխարհային ՀՆԱ-ն անկում կունենա 4,7 տոկոսով

Նման կանխատեսում է կատարել Ֆիտչը: