Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տոկոսադրույքը կիջնի 1 տոկոսային կետով. Կառավարությունն առաջարկում է փոփոխել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի որոշ պայմաններ

Վերադարձ լուրերի բաժին

21:20 , 27 Օգոստոս 2018

ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի որոշ պայմաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածում նախատեսվում է կատարել որոշ փոփոխություններ և լրացում:

Ըստ նախագծի՝ հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9.5 տոկոս տոկոսադրույքով, որից պետության կողմից կսուբսիդավորվեն՝ 2 տոկոսային կետով և 4 տոկոսային կետով համապատասխանաբար Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի համար տրամադրվող հիփոթեքային վարկերը: Ներկայում հիփոթեքային վարկը տրամադրվում է 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսն է սուբսիդավորում պետությունը ՝ անկախ ձեռք բերվող բնակարանի գտնվելու վայրից:

Առաջարկվում է կիրառել առկա հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ կանխավճարի առնվազն 50%-ի չափով: Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել 20.000.000 դրամը։ Ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 80%-ի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ

«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար…

ՊԵԿ-ը ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ