Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսվարող սուբյեկտները մինչև տարվա վերջ չեն ստուգվի

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

13:48 , 09 Հունիս 2016

Տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումների իրականացման արգելքի ժամկետը կառավարության այսօրվա որոշմամբ երկարաձգվեց: Այս տարվա հուլիսի 1-ի փոխարեն ժամկետը երկարացվեց մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

Միաժամանակ նախագծով նախատեսվում է թույլատրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ համապատասխան ստուգաթերթերի հիման վրա իրականացնել ստուգումներ մի շարք ոլորտներում՝հանրային սննդի կազմակերպում, մսամթերքի, կաթնամթերքի, կրեմային հրուշակեղենի արտադրություն, ոչ կենդանական ծագման մթերքների և խոհարարական արտադրանք, ձկնամթերքի արտադրություն:

Որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։

Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

20.11.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 10.2 մլն ԱՄՆ դոլար: