Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսվարող սուբյեկտը թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

18:50 , 03 Ապրիլ 2020

Պետական եկամուտների կոմիտեն անդրադրձել է Facebook սոցիալական ցանցում անհատ ձեռնարկատեր Վարդան Միլիտոնյանի տեղադրած տեսանյութում հնչած պնդումներին:

ՊԵԿ-ը հայտարարել է, որ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային թիվ 1 (Արաբկիրի) բաժնի իրականացրած ռիսկերի տեսողական նույնականացումների ընթացքում Երևանի Դավթաշեն 2-րդ փողոց 37 հասցեում գործող մթերային խանութում նույնականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման ռիսկեր, այդ թվում` արտակարգ դրության ժամանակահատվածում: Ըստ այդ, 01.04.2020 թ. հրապարակվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների ճշտության ստուգման հանձնարարագիր: Համաձայն հանձնարարագրի իրականացված ստուգման առաջին իսկ օրը՝ 02.04.2020թ.՝ ժամը 14:00-ի սահմաններում, առաջին գնմամբ՝ 1250 դրամ արժեքով, արձանագրվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀԴՄ կիրառաման կանոնների խախտումը:

ՊԵԿ-ը նշել է, որ նշված ժամի դրությամբ տնտեսվարող սուբյեկտը տպագրել էր չնչին գումարի ՀԴՄ կտրոն, որը, ըստ էության, նման խանութի համար անարժանահավատ է: Նախաձեռնված թեմատիկ հարկային ստուգմանը նախորդել են նաև վերլուծական աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ տնտեսվարող սուբյեկտի ձեռքբերումները կրկնակի գերազանցում են իրացման շրջանառությունը, ինչը նույնպես վկայում է տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացման շրջանառության թերհայտարարագրման մասին:

Տեսանյութում նշված` երեք աշխատող ունենալու վերաբերյալ ՊԵԿ-ը տեղեկացրել է, որ տնտեսվարող սուբյեկտը 02.04.2020 թ. դրությամբ ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատող: Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի համաձայնությամբ պատրաստ է հրապարակել նաև հարկային գաղտնիք հանդիսացող՝ իրացման շրջանառությանը վերաբերող այլ տեղեկատվություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է մոտ 1.7 մլրդ դրամ

Դիմում է ներկայացրել ծրագրի շահառուների մոտ 73 տոկոսը: Դիմումների վերջնաժամկետը հունիսի 10–ն է:

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին առողջություն է մաղթել

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով: