Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսվարողների հանդեպ տարբերակված վերաբերմունքը պետք է բացառվի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:20 , 19 Ապրիլ 2019

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանն Ազգային ժողովին ներկայացրեց տնտեսական մրցակցության ոլորտում առկա կարևոր խնդիրներն ու դրանց լուծումների իր տեսլականները:

Ապրիլի 19-ին Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ Գևորգյանը նշեց, որ երկրի համար կարևոր է անկախ ու արդյունավետ տնտեսական մրցակցությունն ապահովող մարմին ունենալը:

«Երկրում մրցակցության զարգացումն աշխատանքի ամենաառանցքային ուղղություններից մեկն է, հենց մրցակցությունն է շուկայի այն անտեսանելի ձեռքը, որը համակարգում է իր մասնակիցների գործունեությունը: Այսօր ազնիվ ու արդար մրցակցությունը կարող է լինել հիմնական նախապայման տնտեսական և տեխնոլոգիական զարգացման համար, միաժամանակ հաջողության երաշխիք երկրի տնտեսական հեղափոխության գործում: Առանց երկրի ներսում մրցակցության զարգացման, առանց բարձր մրցունակության ապրանքների արտադրության ու ծառայությունների, անհնար է իրականացնել երկրի արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականությունը: Չկա այնպիսի երկիր, որտեղ չկա անհրաժեշտություն տնտեսական մրցակցությունն ապահովող արդյունավետ ու անկախ մարմնի: Տնտեսական մրցակցության մարմինները և դատարաններն անհրաժեշտ են բաց և մրցակցային շուկաների պահպանման համար»,- ասաց Գևորգյանը:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն պետք է ձգտի, որ իր վարած քաղաքականությունը և իրավակիրար գործունեությունը լինեն պարզ և կանխատեսելի, իսկ տնտեսության զարգացման կարևոր երաշխիքներից մեկը համարեց տնտեսավարող սուբյեկտների հանդեպ տարբերակված վերաբերմունքի բացառումը: ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: