Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ

Վերադարձ լուրերի բաժին

21:15 , 09 Ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Նախ անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների ընթացքին: Մասնավորապես, զեկուցվել է, որ արդեն իսկ հաստատվել է տնտեսվարողներին արտոնյալ պայմաններով վարկային ռեսուրսների տրամադրման 8,5 մլրդ դրամի հայտ: Նախորդ օրվա համեմատ այդ ծավալն ավելացել է 3 անգամ: Նշվել է, որ վարկային ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են և օգտվողների թիվն ու ցուցաբերվող օժանդակության ծավալները կշարունակեն ընդլայնվել:

NIkol_Pashinyan_47I3740

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տեղի ունեցող գործընթացը և նշել, որ այն ևս մեկ անգամ վկայում է՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները հաջողությամբ կյանքի են կոչվում:

gov_T016555

Այնուհետև քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) մշակած «Սեփական կապիտալի համաֆինանսավորման» ծրագիրը, որով առաջարկվում է գյուղատնտեսության, առողջապահության, արդյունաբերության, զբոսաշրջության և ռազմական արդյունաբերության ոլորտներում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացնել ներդրումային ծրագրեր: Ծրագրի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ծրագրի իրականացման ուղղությամբ քննարկումները՝ դրա արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: