Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Տնտեսությունն է այսուհետ որոշելու այսուհետ մեր հաղթանակի, Ղարաբաղի ճակատագիրը». Վազգեն Սարգսյան, 1998թ. (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

18:37 , 09 Մայիս 2016

Այսօր, երբ մենք տոնում ենք Մայիսյան եռատոնը, Սպարապետ Վազգեն Սարգսյանի այս խոսքերն առավել քան արդիական են հնչում։

«… Մեր պատերազմը արդեն դուրս է եկել հերոսության դաշտից և մտել է տնտեսական-քաղաքական դաշտ։ Եվ տնտեսությունն է որոշելու այսուհետ մեր հաղթանակի, Ղարաբաղի ճակատագիրը..», – ասում էր Վազգեն Սարգսյանը 1998 թվականին։

Այս խոսքերից անցել է 18 տարի։ Ինքնախաբեություն կլինի, եթե ասենք, որ տնտեսական պատերազմի դաշտում մենք ունենք այն նույն հաղթանակը, որն ունեցանք ռազմի դաշտում։

Ապրիլյան դեպքերը ևս մեկ անգամ հաստատեցին, որ մենք այլ ճանապարհ չունենք՝ մենք պետք է ունենանք հզոր տնտեսություն։ Որովհետև մենք դատապարտված ենք հաղթանակի։

Ու համոզված ենք, որ մեկ տարի անց այս օրը մենք լինելու ենք շատ ավելի ամուր, քան այսօր, որովհետև մեր զոհված տղերքի հիշատակը հարգելու ու վրեժը լուծելու, հաղթանակը ամրագրելու ու հակառակորդի սանձերը վերջնակապես ձգելու ամենաճիշտ ճանապարհը սա է՝ ժողովրդավարություն և օրենքի իշխանություն => հզոր տնտեսություն => հզոր բանակ։

Շնորհավոր Հաղթանակի օրը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: