Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսությունը կվերականգնվի դժվար և երկար

Վերադարձ լուրերի բաժին

19:38 , 24 Հունիս 2020

Տնտեսական ակտիվության վերականգնումը կարող է տևել բավականին երկար։ Աշխարհի շատ տնտեսություններ արդեն փորձում են վերաբացել տնտեսական գործունեությունները՝ վերջինս համապատասխանեցնելով առկա իրավիճակի պայմաններին։ Օրինակ՝ հունիսին Անգլիայի տնտեսական ակտիվությունը շարունակել է անկում ապրել՝ չնայած տնտեսությունը մոտ է վերականգմանը, ինչը պայմանավորված է տնտեսության վերագործարկմամբ։ Շատ վերլուծաբաններ փորձում են կանխատեսել, թե ինչքան կտևի տնտեսությունների վերականգնումը: Անգլիայի PMI-ի տվյալների համաձայն՝ Անգլիայի տնտեսությունը կվերականգնվի 2022 թվականին։

Մասնավոր հատվածի ներկայացուցիչները նշում են, որ բիզնես գործունեությունը վերսկսելը պահանջելու է նոր ծախսեր՝ թելադրվող նոր կանոնները գործունեությունը համապատասխանացնելու համար։ Բիզնես դժվարություններին զուգահեռ նաև հարց է, թե որքանով կխորանա սոցիալական բևեռվածության խնդիրը COVID-19-ից հետո։

Տարբեր երկրներում եկամուտների հավասար բաշխվածությունն ունի իր յուրահատակությունները։ Օրինակ՝ Անգլիայում սևամորթ բնակիչների եկամուտը միջինում 18 տոկոս ավելի ցածր է, քան սպիտակամորթներինը։ Կրկնակի տարբերություն կա բուն բրիտանացիների և ասիացիների եկամուտների միջև, և այլն։

Հայաստանի տնտեսությունը նույնպես կրճատվել է, իսկ որքան արագ կվերականգնվի տնտեսական ակիվությունը, դեռևս անորոշ է։ Հայաստանում եկամուտների բաշխվածությունը միշտ եղել է անհավասարաչափ։ Վերլուծաբանները ենթադրում են, որ այդ խնդիրը կարող է սրվել, եթե տնտեսությունում շարունակվեն կրճատվել աշխատատեղերը՝ առանց ապագայում վերակագնվելու հեռանկարի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2020 մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: