Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսության որ ճյուղերի վարկերն են առավել դոլարայնացված (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

14:27 , 15 Դեկտեմբեր 2016

ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը 2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 96.6 մլրդ դրամ։ Այդ թվում՝ 1 տրիլիոն 336.9 մլրդը արտարժույթով տրամադրված վարկերն են, 759.8 մլրդը՝ ՀՀ դրամով տրամադրված վարկերը։ Այս տվյալները վերցված են ՀՀ Կենտրոնական բանկի 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից։

Այսինքն, ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը մեծ մասը՝ 63.8%-ը, արտարժույթով տրամադրված վարկերն են։ Դա ընդհանուր ծավալի 63.8%-ն է։

Սակայն դրամային և արտարժութային վարկերի հարաբերակցությունը խիստ տարբեր է՝ ըստ առանձին ճյուղերի։

Գծապատկերում մենք ներկայացրել ենք այդ ճյուղերը՝ դասավորելով ըստ դոլարայնացվածության մակարդակի (դոլարային ասելով՝ նկատի ունենք ոչ միայն ԱՄՆ դոլարով, այլ ընդհանրապես արտարժույթով տրամադրված վարկերը)։

Ամենադոլարայնացված վարկային պորտֆելը, ինչպես տեսնում եք, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտինն է. այս ոլորտին բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 30 մլրդ դրամ, որից 29.4 մլրդը (98.1%-ը) արտարժույթով է։

Հանքագործական արդյունաբերության վարկային պորտֆելը արտարժութային է 94.3%-ով, ջրամատակարարման ոլորտինը՝ 90.3%-ով, կեցության և հանրային սննդի կազմակերպման ոլորտինը՝ 89.3%-ով։

Դրամային և արտարժութային վարկերի հարաբերակցությունը հավասարակաշռված է 2 ոլորտներում՝ կրթության (52% արտարժութային, 48% դրամային) և հիփոթեկային վարկերի դեպքում (47.9% արտարժութային, 52.1% դրամային)։

Սպառողական վարկային պորտֆելի մեծ մասը՝ 77%-ը, դրամային է։ Այստեղ ընթերցողների մոտ կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչո՞ւ սպառողական վարկերը 100%-ով դրամային չեն։ Բանն այն է, որ այս տեղեկագրում ԿԲ-ն սպառողական վարկերի մեջ մտցրել է նաև քարտային վարկերը, ավտովարկերը, ոսկու գրավով վարկերը, կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերը։ Ու եթե կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերը 100%-ով դրամային են, քարտային վարկերի առումով գերակշռում են դոլարային վարկերը ։

Իսկ ամենից քիչ դոլարայնացված վարկային պորտֆելն ունի ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը։ Հոկտեմբերի վերջի դրությամբ այս ոլորտի ընդհանուր վարկային պորտֆելի ծավալը կազմել է 115.4 մլրդ դրամ, որից 92 մլրդ դրամը (79.7%) դրամային վարկերն են։ Ուշագրավն այն է, որ տարեսկզբին այս ոլորտի վարկային պորտֆելում դրամային և արտարժութային վարկերի կշիռները գրեթե հավասար էին (50.6% / 49.4%  հարաբերակցությամբ)։ Այսինքն, ֆինանսական ոլորտը տարվա ընթացքում վերակառուցել է վարկային պորտֆելը և ինքն իրեն ազատել դրամի արժեզրկման ռիսկից։

Կարդացեք նաև՝ Ում որքան են վարկավորել Հայաստանի բանկերը

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչ տոկոսադրույքներով են վարկավորել ՀՀ բանկերը այս տարվա ընթացքում

ՀՀ առևտրային բանկերի կողմից 2017 թվականի հուլիսի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.7%

Մտահոգիչ ցուցանիշների ժամանակը

Օգոստոս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի մտահոգիչ է դառնում՝ հատկապես նախորդ տարվա ֆոնին

#Գործկա՞, թե՞ #գործչկա

Մարդիկ ակնկալում են ստանալ այնքան, որ կարողանան ապահովել իրենց ընտանիքի գոնե նվազագույն պահանջմունքները։