Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսության անկման «մետաղյա արգելակների» մասին

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսագետ, ACSES կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Նայում եմ 2020թ-ի ապրիլի տնտեսական ցուցանիշները նախորդ տարվա ապրիլի համեմատ, արդյունաբերության ոլորտի անկումն եղել է ընդամենը 8.6%, փորձում եմ հասկանալ մանրամասները՝

– հագուստի արտադրության թողարկումը կրճատվել է գրեթե 4.7 անգամ,
– ծխախոտի արտադրությունը 37%-ով,
– ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը գրեթե զրոյացել է` անկումը 98.6%:

Եվ այս ֆոնին 28.7% հավելաճ է գրանցել մետաղական հանքաքարի արդյունահանումը, ինչն էլ արդյունաբերության մեջ մեծ տեսակարար կշռի պատճառով զսպել է, որ երկնիշ անկում չգրանցվի։ Սա, իհարկե, լավ է, բայց այսպիսի իրավիճակը պայմանավորված է, այսպես կոչված, ցածր բազայի էֆեկտով՝ անցած տարվա ապրիլին Թեղուտի հանքավայրը չէր գործում, սկսել է գործել հունիսից, իսկ սա նշանակում է, որ մեր մետաղյա արգելակները «մաշվելու» վրա են և մենք չենք կարող ակնկալել, որ հուլիսին այս ոլորտը ևս կգրանցի այսպիսի տպավորիչ աճ․․․

Սթափ ուղեղով պետք է գնահատել իրավիճակը՝ մեզ անհրաժեշտ են այլընտրանքներ՝ նոր խոշոր ներդրումային նախագծերի տեսքով, այս շարքում ամենաօպերատիվ տարբերակը կարող է լինել Ամուլսարի շինարարության վերսկսումը և շուտափույթ գործարկումը, ինչքան էլ այն ականջահաճո չլինի․․․այս նախագիծը թույլ կտա ապահովել լրացուցիչ աշխատատեղեր, պետական բյուջեի եկամուտներ, ինչպես նաև արտարժույթի մեծաքանակ ներհոսք․․․

Հ․Գ․ Ի դեպ, կացության և հանրային սննդի ոլորտում անկումը եղել է 6.4 անգամ»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: