Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսավարողներն արագացված ամորտիզացիայի գործիքի հնարավորություն կստանան

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած նախագիծը, որով թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը, կամ, այլ կերպ ասած, առաջարկվում է արագացված ամորտիզացիայի գործիք: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 112 «կողմ» ձայն:

Այսօր գործող օրենսդրությամբ, եթե տնտեսավարողը ներդրումներ է կատարում, ծախսեր անում սարքեր ձեռք բերելու կամ շենք-շինություններ կառուցելու կամ ձեռք բերելու համար, նա չի կարող այդ ծախսերը միանգամից ամորտիզացնել, այսինքն՝ ծախսագրել: Կան կոնկրետ ժամկետներ, օրինակ` սարքերի, սարքավորումների համար դա 5 տարի է: Այս մեխանիզմով առաջարկվում է բոլոր այն ներդրումների համար, որոնք կկատարվեն մինչև այս տարվա ավարտը, ամորտիզացիայի ժամկետը թողնել տնտեսավարողի հայեցողությանը: Այսպիսով, տնտեսավարողը կարող է մեկ տարվա ընթացքում որոշել, թե ծախսագրումներն ինչպես կատարի: Կարգավորումը նախատեսված է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների, ձեռք բերվող շենք-շինությունների համար:
Արմենպրես

Մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունները

Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: