Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսավարողների համար ստեղծվել է ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն

Վերադարձ լուրերի բաժին

21:25 , 30 Մարտ 2020

Կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը, որի նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ միջոցառմամբ թիրախավորվում է ծախսի նպատակը, այլ ոչ թե ոլորտը։

«Համարում ենք, որ այս փուլում հնարավոր է լինի իրավիճակ, որ տնտեսավարողը անհրաժեշտություն ունենա միջոցներ ներգրավել վարկերի տեսքով, որպեսզի իրականացնի հումքի, սարքավորումների ներկրման, աշխատավարձերի և հարկերի վճարման հետ կապված ծախսերը… Ըստ էության, ցանկացած բարվոք հարկային և վարկային պատմություն ունեցող տնտեսավարող հնարավորություն կունենա այս միջոցներից օգտվել»,- ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս միջոցառումը նախատեսում է երեք գործիք՝ ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և տոկոսադրույքի սուբսիդավորում։ «Այսինքն՝ այդ երեք գործիքները լուծում են այն հնարավոր դասական խնդիրները, որոնք այսօր կարող են ի հայտ գալ՝ արտարժույթի ռիսկը, տոկոսադրույքի բարձր լինելը և գրավի կամ պարտավորության կատարման միջոցի նվազ լինելը։ Կարծում ենք, այդ երեք գործիքը խնդիրները կլուծեն»,- եզրափակեց Գրիգորյանը։

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 4.25%

Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար: