Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլանում է

Վերադարձ լուրերի բաժին

18:31 , 20 Հոկտեմբեր 2017

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 5.1%-ով (աճողական ցուցանիշ)։ Իսկ 2017 թվականի սեպտեմբերը՝ 2016 թվականի համեմատ, ցուցանիշը 2.4% է։

Գծապատկերում երևում է, որ վերջին ամիսներին տնտեսական ակտիվության աճի տեմպը գնալով թուլանում է։ Տարվա առաջին եռամսյակում ՏԱՑ-ը բավականին բարձր էր՝ 6.6-6.8%։ Ապրիլին տնտեսական ակտիվության աճը նվազեց մինչև 5.7% (հավանաբար՝ պայմանավորված խորհրդարանական ընտրություններով), հետո կրկին բարձրացավ մինչև 6.3%։

Իսկ վերջին 3 ամիսների կտրվածքով տեմպի թուլացումն արդեն ակնհայտ է՝ հունվար-հուլիս՝ 6.2%, հունվար-օգոստոս՝ 5.5% և հունվար-սեպտեմբեր՝ 5.1%։ Ամսական կտրվքով աճի տեմպն էլ վերջին 2 ամիսներին բավականին թույլ է՝ 2.4% օգոստոսին և սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ 2017 թվականի համար ՀՀ կառավարությունը ի սկզբանե կանխատեսում էր 3.2% տնտեսական աճ։ Ու չնայած տարվա ընթացքում աճի տեմպը շատ ավելի բարձր է եղել՝ 5.5-6%-ի սահմաններում, կառավարությունը վերջերս թարմացրեց կանխատեսումը՝ նշելով, որ տարին կփակվի 4.3% տնտեսական աճով։ Դատելով ցուցանիշների դինամիկայից և տնտեսական ակտիվությա աճի տեմպի թուլացումից՝ այդ կանխատեսումը իրատեսական է երևում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որտեղից են փող ստանում հայերը

Հայաստանի տնային տնտեսությունների ամսական անվանական դրամական եկամուտները 1 շնչի հաշվով 2016 թվականին կազմել են 56 544 դրամ։

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են