Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Տնտեսական քաղաքականության մեջ որևէ որոշում կայացնելիս 7 չափում ենք, մեկ կտրում ենք». Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

17:05 , 09 Օգոստոս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից այսօր ընդունված որոշումներին, նշել  է, որ վերջին շրջանում կան ահազանգեր, կարծիքներ, որ կառավարության որոշ շեշտադրումներից տնտեսությունը, տնտեսվարողները լարվում են:  «Հակառակը, մենք դրական ազդակ ենք հղում բիզնեսին: Անշարժ գույքի շուկայում, շինարարության ոլորտում ակտիվություն ենք նկատում և մեր քաղաքականությունը լինելու է այդ ակտիվությունը խթանելը: Դրա համար տնտեսական քաղաքականության մեջ որևէ որոշում կայացնելիս 7 չափում ենք, մեկ կտրում ենք, որպեսզի այս խնդիրը լուծենք»,- ասել է վարչապետը:

Վարչապետն անդրադարձել է նաև  Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը: «Շատ են լինում ահազանգեր, որ վերահսկողությունը մեծացել է: Ընդհանուր առմամբ, մեր ուղերձն ի սկզբանե եղել է հստակ: Կարծում եմ՝ մեր կառավարությունը, և բոլորս այսօրվա Հայաստանում կարող ենք ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր համար ի սկզբանե որդեգրում է օրինապահ քաղաքականություն, օրինապահ վարքագիծ: Եթե մեր օրենսդրությամբ սահմանված է, որ հաշվիչ դրամարկղային կտրոնները պետք է  տրվեն, ուրեմն  հաշվիչ դրամարկղային կտրոնները պետք է տրվեն: Եվ մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ այդ գումարները, որ նրանք վճարում են պետբյուջե, արդյունավետ կերպով են ծախսվում:  Մեր քաղաքականությունը պետք է լինի ոչ թե պատժող, այլ մենք պետք է մեր քաղաքացիների հետ երկխոսությունը շարունակենք, որպեսզի բոլորս մեր գործողություններում առաջնորդվենք օրինականության առաջնահերթությամբ: Ի վերջո, օրինականությունը պահպանելը մեզնից յուրաքանչյուրի առաջնային պարտավորությունն է և հույս ունեմ, որ մենք այս ճանապարհով կգնանք»,-նշել է վարչապետը:

Նիիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է նաև, որ  ԱՎԾ տվյալներով՝ տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել: «Այս ցուցանիշները դրական են հատկապես այն առումով, որ ընդունված է կարծել, որ քաղաքական այսպիսի փոփոխություններից հետո սովորաբար տնտեսությունը, տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում է ապրում, բայց, կարծում եմ, մեր հեղափոխությունն այս դեպքում էլ շատ կարևոր առանձնահատկություն գրանցեց»,- ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԱՎԾ տվյալներով՝ հունիս ամսվա ընթացքում արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը, այսինքն սա նշանակում է, որ որևէ ներդրում որևէ ձևով չի կարող վտանգի ենթարկվել, մի պայմանով, որ այն օրինական ներդրում է, այսինքն ապօրինի գործողության որևէ հետք չկա: Ցանկացած ներդրում և ներդրող ազատ է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Այսինքն՝ եթե կլինի որևէ դրսևորում, ապա կառավարությունը և իրավապահ մարմինները արագ այդ խնդիրը պետք է լուծեն և պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց, ովքեր որևէ ներդրողի նկատմամբ փորձում են «ձևացնել» կոռուպցիոն որևէ պարտավորություն:Մենք պետք է խոստովանենք, որ այս պահին դեռևս լիարժեք չենք ստեղծել բիզնեսի հետ երկխոսության խողովակները և գործարկել, բայց սա մեր գաղափարախոսությունն է և այդ խնդիրը պետք է լուծենք: Հաջորդ՝ ամենակարևոր խնդիրը աշխատանքի քարոզչությունն է և աշխատանքի կարևորության ընդգծումը: Սա չափազանց կարևոր շեշտադրում է, մանավանդ, այսօր:

Ի վերջո երկար տարիներ խոսվել է այն մասին, որ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակվել են, շուկաների հասանելիությունը սահմանափակ է և այլն, և այլն, որ որևէ տնտեսական գործունեություն ծավալելու համար պետք է ինչ որ մարդու կամ մարդկանց թույլտվություն լինի և այդպես շարունակ: Այսօր բոլոր այս խոչընդոտները վերացված են և այսօր խնդիրը տեղափոխվել է աշխատանքի դաշտ, ստեղծագործության դաշտ, մտքի դաշտ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ցանկացած պոտենցիալ ներդրողի ուզում եմ ուղղել հետևյալ ուղերձը. Հայաստանը մի երկիր է, որտեղ հետևողական, գրագետ, կազմակերպված աշխատանքով կարելի է հասնել լրջագույն արդյունքների և կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի և անում է, որպեսզի աշխատանքի համար նպաստավոր, օրենքի առաջ բոլորի հավասարության դաշտն ապահովվի: Արձանագրված ցուցանիշներին հույս ուենք նոր լիցք, նոր էներգիա հաղորդել, որպեսզի հասնենք նրան, ինչը մեր կառավարության ծրագրում գրել ենք: Խոսքը՝ ներառական տնտեսական աճի մասին է, այնպիսի աճի մասին, որի ազդեցությունն իրենց վրա անմիջականորեն կզգան հնարավորինս մեծ թվով մարդիկ և ի վերջո ՀՀ բոլոր բնակիչները, բոլոր քաղաքացիները»,-  ընդգծել է վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։

Առաջին դեմքերի բանավեճը Հանրայինի եթերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: