Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ցուցանիշները նվազել են, միջին անվանական աշխատավարձը՝ բարձրացել

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը b4b.am-ին փոխանցած վերլուծության մեջ անդրադարձել է 2019-2020 թթ. հունվար-ապրիլ ամիսների միջին ամսական անվանական աշխատավարձի դինամիկային: Դիտարկվող ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն արձանագրել է 9.3% աճ, իսկ 2020թ.-ի ապրիլը նախորդ տարվա համեմատ` 9.8% աճ: Միջին ամսական անվանական աշխատավարձն ապրիլ ամսին կազմել է 196,629 ՀՀ դրամ, մինչդեռ մարտին այդ ցուցանիշը եղել է 192,448 ՀՀ դրամ :

Գծապատկեր 1. Միջին ամսական անվանական աշխատավարձը 2020 թ.-ի հունվար-ապրիլին (ՀՀ դրամ) և աճի տեմպը (%) 2019 թ.-ի նույն ամիսների համեմատ

b4b.am

Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի հունվար-ապրիլին 2019 թ.-ի նույն ամիսների համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը 2020 թ.-ի հունվար-ապրիլին (մնացած այլ հավասար պայմանների դեպքում) բացատրվում է հետևյալով`

  • «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների համաձայն` նվազագույն աշխատավարձը 2020 թ.-ի հունվարի 1-ից 13,000 ՀՀ դրամով բարձրացել է` կազմելով 68,000 ՀՀ դրամ (կուտակային կենսաթոշակի մասնակիցների դեպքում ամսական անվանական աշխատավարձը 17,449 ՀՀ դրամով է բարձրացել, իսկ ոչ մասնակիցների պարագայում` 16,883 ՀՀ դրամով):
  • Օրենսդրական փոփոխության համաձայն՝ շահառուների թիվը շուրջ 237,000 գրանցված աշխատող է (59,000-ը՝ պետական հատվածում, իսկ 178,000-ը՝ մասնավորում):
    Սա նշանակում է, որ 2020 թ.-ի յուրաքանչյուր ամիս, եթե միջին ամսական անվանական աշխատավարձի կտրուկ կրճատում չարձանագրվի, ապա այդ ցուցանիշները կգերազանցեն 2019 թ.-ի համապատասխան ամսվա ցուցանիշին:
    Ինչ վերաբերում է 2020 թ.-ի ապրիլ ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձի 196,629 ՀՀ դրամին, երբ այդ ցուցանիշը մարտին կազմել է 192,448 ՀՀ դրամ, ապա դա բացատրվում է հետևյալով`
  • 2020թ.-ի ապրիլի միջին ամսական անվանական աշխատավարձի հաշվարկի ժամանակ նախորդ ամսվա համեմատ չեն ներառվել ավելի քան 9,000 կազմակերպության տվյալները, որոնք, համաճարակով պայմանավորված, բոլոր աշխատողներին չվարձատրվող հարկադիր պարապուրդի են ուղարկվել` հիմնականում մինչև 80,000 ՀՀ դրամ միջին ամսական անվանական աշխատավարձ ստացող փոքր և գերփոքր կազմակերպությունների շուրջ 31,000 աշխատող:

Հետևաբար, 2020 թ.-ի ապրիլի միջին ամսական անվանական աշխատավարձի հաշվարկի ժամանակ հիմնականում ներառվել են ավելի խոշոր համարվող ընկերությունների տվյալները, որի հետևանքով 2020 թ.-ի ապրիլ ամսվա ցուցանիշը գերազանցել է մարտ ամսվա ցուցանիշին: Ըստ ՀՀ ՎԿ-ի`այդ ընկերությունների տվյալները պայմանականորեն ներառելու դեպքում 2020 թ.-ի ապրիլ ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձը կկազմեր 190,292 ՀՀ դրամ, ինչը զիջում է 2020 թ.-ի մարտի ցուցանիշին: 190,292 ՀՀ դրամի պարագայում 2020 թ.-ի ապրիլի միջին ամսական անվանական աշխատավարձը կգերազանցեր 2019 թ.-ի նույն ամսվա ցուցանիշին 6.3%-ով և ոչ թե 9.8%: Սա իր հերթին նշանակում է, որ ընդհանուր առմամբ նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց համավարակի պայմաններում կազմակերպությունների վճարած աշխատավարձերը հիմնականում պահպանվել են և կտրուկ կրճատում չի արձանագրվել:

Այսպիսով` չնայած տնտեսության ճյուղերում գրանցվող նվազող ցուցանիշներին, 2020 թ.-ին ապրիլի 2019 թ. ապրիլի 2020 թ. հունվար-ապրիլին 2019 թ.-ի նույն ամիսների համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում է արձանագրվում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: