Invalid username or password
Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց տնտեսական բնույթի հարցերի քննարկմամբ: Հայաստանի Կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում, թողարկվել է 750 միլիոն դոլարի պարտատոմս՝ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր տոկոսով: Սա, իհարկե, շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Առաջինը՝ սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել: Երկրորդը՝ կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և Կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը հավելեց, որ թողարկումը ամենևին էլ արտառոց կամ արտահերթ երևույթ չէ, քանի որ նախատեսված է 2021 թվականի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում:
«Կարող ենք արձանագրել, որ տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այս դրական ազդակն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա: Արձանագրեմ, որ թողարկման տոկոսը 3.8 է, որը նույնպես շատ հաջող է գնահատվում»,- նշեց Փաշինյանը:
Դիտումներ 439
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։
«Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի և մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև արտադրում է գրասենյակային, խոհանոցային և փափուկ կահույք: