Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական պատկերը՝ 2015 տարվա հունվար-սեպտեմբերին

Վերադարձ լուրերի բաժին

12:59 , 23 Հոկտեմբեր 2015

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ամփոփել է 2015 թվականի հունվար-սեպտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշները

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. հոկտեմբերի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն 2015 թվականի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.7%: Միաժամանակ, սեպտեմբեր ամսվա ՏԱՑ-ը օգոստոս ամսվա նկատմամբ կազմել է 109.8%, իսկ սեպտեմբերը նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ` 102.2%:

 

 

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առևտրի շրջանառության, որը կրճատվել է 5.6%-ով: Գյուղատնտեսության աճի տեմպը կազմել է 111.3%, արդյունաբերությանը` 104.8%, ծառայություններինը` 102.5% և շինարարությանը` 100.1%:

Առևտրի ցուցանիշի նվազումը շարունակում է հիմնականում պայմանավորված մնալ արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 36.9%-ով: Միաժամանակ, բացասական միտումը որոշակիորեն փոխհատուցվում է միջին ամսական անվանական աշխատավարձի աճին զուգահեռ ամսական կտրվածքով տրանսֆերտների ծավալների նվազման դանդաղմամբ, ինչը թույլ է տալիս տարվա կտրվածքով ակնկալել առևտրի շրջանառության աճ:

Արդյունաբերության աճի տեմպը հունվար-սեպտեմբերին կազմել է 104.8%: Տարեսկզբից սկսած արդյունաբերության աճը շարունակվում է առավել բարձր տեմպով (արդյունաբերության ըստ գործունեության տեսակների 2015թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշները ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կհրապարակվեն հոկտեմբերի 31-ին, որի հիման վրա կտրվի լրացուցիչ մեկնաբանություններ):

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն աճ է (անվանական աճ) գրանցվել և հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում` աճի տեմպը` 135.4%, և էներգետիկայի ոլորտում` 104.6%, և մշակող արդյունաբերությունում` 104.0%:

Մշակող արդյունաբերության աճին նպաստել են հետևյալ ճյուղերի աճի տեմպերը` «Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրության» 152.2%, «Մանածագործական արտադրատեսակների արտադրության» 149.2%, «Ծխախոտե արտադրատեսակների» 146.6%, «Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրության» 131.1%, «Դեղագործական արտադրանքի արտադրության» 128.0%, «Ադամանդների մշակման» 107.2% և «Սննդամթերքի արտադրության» 102.4%:

Ի հակադրություն վերջիններիս նվազում է գրանցվել «Ոսկերչական զարդերի արտադրությունում»` -30.6%-ով, «Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունում»` -22.9%-ով, «Էլեկտրական սարքավորանքի արտադրությունում»` -21.3%-ով, «Խմիչքների արտադրությունում»` -10.7%-ով, «Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությում»` -9.1%-ով,  «Հիմնային մետաղների արտադրությունում»` -2.9%-ով:

Արդյունաբերական արտադրանքի արտահանման աճ է գրանցվել մշակող արդյունաբերության հետևյալ ենթաճյուղերում` «Ծխախոտե արտադրատեսակների արտադրություն»` աճի տեմպը` 169.4%, «Դեղագործական արտադրատեսակների արտադրություն»` 123.3%, «Հիմնային մետաղների արտադրություն»` 115.6%, «Սննդամթերքի արտադրություն»` 117.3%, «Ադամանդների մշակում»` 100.3%:

«Խմիչքների արտադրության» արտահանման ծավալի -22.3%-ով նվազումը հիմնականում պայմանավորված է դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալների -22.7%-ով նվազմամբ, իսկ դեպի այլ երկրներ արտահանման աճի տեմպը կազմել է 175.8%:

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է -20.0%-ով, արտահանումը` -0.9%-ով, իսկ ներմուծումը` -26.6%-ով:

 

 

Տարեսկզբին գրանցված զգալի նվազման դիմաց, արտահանման ծավալները (չնայած արտաքին առևտրի որոշակիորեն անբարենպաստ պայմանների` հանքահումքային արտադրանքների համաշխարհային գների նվազում, արտարժութային շուկայում տարեսկզբին գրանցված և դեռևս ոչ ամբողջությամբ կայունացած շոկեր) ընդհանուր առմամբ վերականգնողական միտումներ են դրսևորում, ինչը թույլ է տալիս տարվա կտրվածքով ակնկալել արտահանման աճ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչու չեն աշխատում Հայաստանի կանայք և տղամարդիկ (գծապատկերներ)

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում աշխատանք գտնելու հույս չունեցող մարդկանց թիվն աճել է 2-ական հազարով։

Որքան են խաղում հայերը. ԱՎԾ-ի մտահոգիչ թվերը

2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության ընդհանուր ծավալը կազմել է 196.6 մլրդ դրամ

Խոշորներն ու նրանց վճարած հարկերը՝ 2017 թվականի առաջին 9 ամիսներին. ում հաշվին է ապահովվել հարկերի աճը

Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսներին պետբյուջե են վճարել 580.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր